Ռուսաստանում քննություն հանձնելիս միգրանտներին բավարար կլինի ճիշտ պատասխանել հարցերի 40%-ին24 հուլիսի 2014 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պատմության և օրենսդրության քննությունը հանձնելու համար միգրանտներին բավարար կլինի պատասխանել հարցերի 40 տոկոսին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանի պրոռեկտոր Անժելա Դոլժիկովան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, քննությունը սխալվելու իրավունք է նախատեսում: Ռուսաստանի պատմության թեստը բաղկացած կինի ընդամենը 20 առաջադրանքից, այսինքն, 8 ճիշտ պատասխանը բավարար կլինի այն հաջողությամբ հանձնելու համար: Նույն կանոնն է գործում նաև ՌԴ օրենսդրության թեստի դեպքում: Առավելագույն տևողությունը չի գերազանցում 2,5 ժամը: Դոլժիկովան հավելել է, որ լսարաններում դասախոսները կհետևեն կարգապահությանը: «Ոչ ամեն տեղ, բայց կենտրոնների մեծ մասում տեսագրություն կարվի»,- հավելել է պրոռեկտորը: 2015 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում աշխատելու ցանկություն ունեցող միգրանտը պետք է հավաստագիր ունենա քննության համար, որը բաղկացած է երեք մոդուլից՝ ռուսաց լեզվի, պատմության ու օրենսդրության թեստերից: Միգրանտների բոլոր արդյունքները կհամախմբվեն ավտոմատ համակարգում, որը հասանելի կլինի կրթության ու գիտության նախարարության ու Դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցներին: Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման նախարարության պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտնել է, որ ՌԴ հետ բանակցությունների օրակարգում երկու երկրների տարածքում քաղաքացիների կացության կարգի վերաբերյալ մասում ներկայացված է նաև փաստաթուղթ աշխատանքի շուկաների ձևավորման մասին: Ըստ փաստաթղթի, Հայաստանի քաղաքացիները կկարողանան աշխատանքի տեղավորվել Ռուսաստանում առանց լրացուցիչ թույլտվությունների ու տուրքերի, ինչպես ՌԴ քաղաքացիները: «Հարցը քննարկվել է վարչապետների հանդիպմանը: Հայկական կողմն ավարտել է նախապատրաստական աշխատանքներն ու պատրաստ է ստորագրման, սակայն ռուսական կողմը դեռ չի ավարտել ձևակերպումները որոշակի վերապահումների պատճառով, որոնք սկզբունքային չեն: Դմիտրի Մեդվեդևը խոստացել է անձնական հսկողության տակ վերցնել հարցն ու կարգավորել այն սեղմ ժամկետում»,- ասել է Եգանյանը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար |