25 մայիսի 2006 - 14:30 AMT
Ռուսաստանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա
Մայիսի 31-ին սկսվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Թուրքիա` Թուրքիայի արտգործնախարար, վարչապետի տեղակալ Աբդուլլահ Գյուլի հրավերով: Առաջիկա բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ հարաբերությունների զարգացման վիճակին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի, ինչպես նաեւ ակտուալ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների քննարկում: Նախատեսվում է նաեւ քննարկել Իրաքի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրների կարգավորման հեռանկարները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված վիճակը, Կիպրոսի խնդիրը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո դեպարտամենտի վարչությունը: