Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել24 հուլիսի 2014 - 22:54 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտարարել է Գերագույն Ռադայի հուլիսի 24-ի նիստում։ «Սա այս երկրի պատմության մեջ լավագույն Կառավարությունը չէ։ Բայց, ամեն դեպքում, այս Կառավարությունն անում էր այն, ինչ կարողանում էր, այնպես, ինչպես կարողանում էր։ Արդյո՞ք ինքս գոհ եմ դրա աշխատանքից։ Իհարկե՝ ոչ։ Կուզեի ավելի շատ բան անել, ավելի լավ ու արագ։ Բայց, պատասխանելով հարցին՝ արդյոք մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք, ինչի համար հերիքեց մեր ուժը. դրական պատասխան կտամ՝ այո, արեցինք»,- նշել է Յացենյուկը, գրում է 112.ua-ն։ Խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովն իր հերթին պատգամավորներին կարգադրել է կոնսուլտացիաներ սկսել տեխնիկական վարչապետի նշանակման հարցի շուրջ, փոխանցում է ՌԲԿ-Ուկրաինան։ Ավելի վաղ խորհրդարանում շշուկներ էին պտտվում Կառավարության ղեկավարի հնարավոր հրաժարականի մասին։ Այն կապում էին պատգամավորների՝ մի շարք կարևոր օրինագծերի համար քվեարկությունից հրաժարվելու հետ։ Կառավարությունում նշել են, թե գործադիրը վարչապետի հետ նույնպես հրաժարական կտա, բայց փաստացի կշարունակի պաշտոնավարել «մինչև նորաստեղծ խորհրդարանում կոալիցիայի ձևավորումը»։ Ավելի վաղ Գերագույն Ռադայում պաշտոնապես հայտարարվել էր գործող կոալիցիայի փլուզման մասին: Հետագայում, ինչպես սպասվում է, խորհրդարանը կլուծարվի, ինչից հետո արտահերթ ընտրություններ կկազմակերպվեն, գրում է Lenta.ru-ն: Բացի այդ, խորհրդարանի խոսնակն իր դժգոհությունն է հայտնել, որ «ՈւԴԱՐ»-ն ու «Ազատություն»-ը, ինչպես նաև «Բատկիվշչինան», դուրս են եկել կոալիցիայից մինչև կառավարական նախագծերի քննարկումը: Կոալիցիոն կուսակցությունների հայտարարությունից ելնելով, կոալիցիայի փլուզումը նախագահին թույլ կտա լուծարել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ կազմակերպել Ռադա: Սահմանադրության համաձայն, Ուկրաինայի նախագահն իրավունք ունի վաղաժամ դադարեցնել Գերագույն Ռադայի լիազորությունները, եթե կոալիցիայի փլուզումից հետո մեկ ամսվա ընթացքում նորը չկազմավորվի : Արսենի Յացենյուկի կառավարությունը ձևավորվել է 2014-ի փետրվարի վերջին, երբ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնանկ արվեց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |