Երիտասարդներին բացահայտել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության գաղտնիքները

Երիտասարդներին բացահայտել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության գաղտնիքները

PanARMENIAN.Net - «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա ամառային 22-րդճամբարում հանրապետության մարզերից և Երևանից ավելի քան 110 աշակերտ է մասնակցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջարկած «Բիզնես-առաջադրանք» մրցույթին: Այն կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի համատեղ ձեռնարկի նպատակն էր ստեղծել երկխոսություն բիզնեսի և կրթության միջև` ավագ դպրոցի աշակերտներին խրախուսելով զարգացնել ձեռնարկատիրական հմտություններն ու նորարարական մտածելակերպը: Ճամբարականներին վերոհիշյալ ծրագրից ստացած գիտելիքները կարող են կիրառել գործնականում, և բիզնես տեսանկյունից նորարարական լուծումներ և մոտեցումներ առաջարկել:

«Ուրախալի է տեսնել սովորելու և կատարելագործվելու ձգտում ունեցող, հետաքրքրասեր երիտասարդների, որոնց պատրաստակամ ենք ներկայացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության գաղտնիքները, կիսվել տարիների ընթացքում կուտակած փորձով, աջակցել գիտելիքներ ձեռք բերելու հարցում, ինչը տարիներ շարունակ անում ենք Հայաստանի կրթական հաստատությունների հետ համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերի միջոցով: Այս երիտասարդներից շատերը ապագայում կաշխատեն բիզնես-միջավայրում, և շատ կարևոր է հենց այս տարիքից նրանց մեջ սերմանել կառավարման ճիշտ սկզբունքներ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մրցույթի սկզբում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչ-կամավորները ճամբարականներին ներկայացրել էին հետևյալ բիզնես-առաջադրանքը` փոփոխություններ կատարել ընկերության` «ԵՍ» սակագնային պլանի պայմաններում` այն առավել հարմարեցնելով երիտասարդների պահանջներին: Վերջիններս սահմանված ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ և դրանք ժյուրիին ներկայացնեին, որի կազմում էին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և Ռալֆ Յիրիկյանը: Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 11 ներկայացուցչին ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգևատրեց Huawei Ascend Y330 սմարթֆոններով:

«Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի նպատակն է Հայաստանի ավելի քան 300 դպրոցի 4500-ից ավելի աշակերտին տնտեսագիտական և ձեռնարկատիրկական գիտելիքներ փոխանցել: Այն աշակերտներին ծանոթացնում է նաև բիզնես էթիկայի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին և հնարավորություն ընձեռում տեսական գիտելիքները փորձարկել գործնականում: Ծրագիրն աշակերտներին միաժամանակ խրախուսում է ակտիվ քաղաքացի դառնալ, ներգրավվել թիմային աշխատանքներում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---