25 մայիսի 2006 - 15:12 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում հանդես կգան համատեղ հայտարարությամբ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Սթիվեն Մաննի եւ Բերնար Ֆասյեի, ինչպես նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի, ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդի, Ֆրասիայի ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն Ստանիսլաս դը Լաբուլեի հետ: Այսօր նրանք կհանդիպեն նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ի թղթակցին Երեւանում ԱՄՆ դեսպանատանը, այսօր երեկոյան համանախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: