25 մայիսի 2006 - 15:19 AMT
Փորձագետ. Չերնոգորիան չի կարող օրինակ ծառայել Լեռնային Ղարաբաղի համար
Չերնոգորիայի հանրաքվեն չի կարող օրինակ ծառայել Լեռնային Ղարաբաղի համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Հայաստանի Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանն երբեք չի ճանաչի ԼՂՀ անկախությունը ի տարբերություն Սերբիայի, որը համաձայնվեց հանրաքվեի արդյունքների հետ:
Նշենք, որ մայիսի 21-ին Չերնոգորիայում անցավ անկախության հանրաքվե: Չերնոգորիայի անկախության համար դաշինքը հավաքեց ընտրողների քվեների 55,5 տոկոսը, այն դեպքում երբ պետական միասնության կողմնակիցները հավաքեցին 44,5 տոկոս: