«Մետաղադրամն անապատում»․ Նոր ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին26 հուլիսի 2014 - 16:02 AMT PanARMENIAN.Net - 2014-ի մայիսի սկզբին Գավառում սկսել են նկարահանել «Մետաղադրամն անապատում» լիամետրաժ պատմագեղարվեստական ֆիլմը, որի սցենարի հեղինակներն են ԱՄՆ քաղաքացի, բարեգործ, «Քրիստոնեությունը Հայաստանի խաչմերուկներում» գրքի հեղինակ Ռոբերտ Բեքման Բրինը և Արփի Աղոյանը: Ֆիլմի հիմքում 1915-ի պատմական իրադարձություններն են, հայ ժողովրդի գաղթն ու ցեղասպանությունը: Նկարահանումները սկսվել են Երևանում և Գավառում, Սևանա լճի մերձակայքում, Կարմիր գյուղում, Դալարիկ, Տաթև գյուղերում, իսկ օգոստոսից կշարունակվեն ԱՄՆ-ում, գրում է «Հետք»-ը: Գլխավոր դերերում Մարտուն Ղևոնդյանն ու Բյուրեղիկ Մնեյանն են: Գլխավոր հերոսուհուն՝ Սառա Սենդերսին, մարմնավորում է Արփի Աղոյանը: Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մետաղադրամն անապատում» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2015-ի ապրիլի 24-ին, Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ըստ Ռոբերտ Բրինի` ֆիլմն ուսուցողական, տեղեկատվական միջոց է, որը մի փոքր քայլ կլինի դեպի Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Թեև ֆիլմի պրիմիերան կայանալու է Հայաստանում, այն նախատեսված է Հայաստանից դուրս գտնվող անգլախոս հանրության համար, որոնցից շատ քչերն են տեղեկացված Հայաստանի պատմական ողբերգական իրողության մասին»,- նշել է Բեքման Բրինը: Եղեռնի մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդը», նկարահանվել է 1919-ին Հոլիվուդում: Թեմային է անդրադարձել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ 2002-ին նկարահանելով իր «Արարատը»: Թեմային անդրադարձ կան նաև Էլիա Քազանի «Ամերիկա, Ամերիկա» ու Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմերում: 2007-ին Բեռլինի կինոփառատոնում Տավիանի եղբայրները ներկայացրեցին թեմային անդրադարձող ևս մեկ ֆիլմ` «Արտույտների ագարակը»: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերը 1915՝ «Արյունոտ Արևելք», ռեժ.` Ա. Արկատով, Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում |