ԼՂՀ նախագահ. Չերնոգորիայի հանրաքվեն շատ կարեւոր նախադեպ է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը բոլոր հիմքերն ունի ակնկալելու միջազգային հանրության ճանաչումը: Այդ մասին Մոսկվայում լրագրողներին է հայտարարել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, Չերնոգորիայի հանրաքվեն շատ կարեւոր նախադեպ է: «Եթե միջազգային հանրությունը պատրաստ է ընդունել Չերնոգորիայի եւ Կոսովոյի անկախությունը, ապա ես կարծում եմ, նրանց շատ դժվար կլինի բացատրել, թե ինչու նրանք չեն ընդունում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-ասել է Ղուկասյանը: ԼՂՀ նախագահի կարծիքով, ԼՂՀ-ն ավելի շատ հիմքեր ունի հավակնելու անկախության, այդ թվում աշխարհագրական եւ իրավական:

«Եթե մենք հիշենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ դիմակայել Ադրբեջանի պարտադրված պատերազմում եւ այժմ կառուցում է սեփական պետականությունը, ապա ես կարծում եմ, որ մենք ունենք բոլոր հիմքերն` ակնկալելու միջազգային հանրության ճանաչումը: Այլընտրանք ես չեմ տեսնում: ԼՂՀ-ն անկախ է եւ այդպիսին կլինի, եւ դա կախված չէ Ադրբեջանի ցանկությունից»,-ընդգծել է Ա.Ղուկասյանը:

ԼՂՀ նախագահը համոզված է, որ վաղ թե ուշ համաշխարհային հանրությունը կճանաչի Ղարաբաղի անկախությունը: «Որքան շուտ դա արվի, այնքան շատ կլինեն տարածաշրջանում խաղաղության պահպանման շանսերը»,-եզրափակել է հանրապետության նախագահը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---