«ԱրմենՏել»-ի ծառայությունների սակագները վերանայվել են. Միջքաղաքային զանգերն էժանացել են` 5 դրամ/րոպե29 հուլիսի 2014 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 29-ին կայացած նիստում քննարկել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող սակագնային կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության որոշ ծառայությունների սակագների վերանայման հարցը։ Արդյունքում, քննարկելով հարցը, հանձնաժողովը որոշել է` -ՀՀ տարածքում միջքաղաքային զանգերի և դեպի ԼՂՀ ամրակցված ցանց զանգերի՝ ֆիզիկական անձանց համար գործող սակագների՝ 20 դրամ/րոպե (ցերեկային) և 14 դրամ/րոպե (գիշերային) և իրավաբանական անձանց համար գործող 24 դրամ/րոպե (ցերեկային) և 16,8 դրամ/րոպե (գիշերային) սակագների փոխարեն, սահմանել 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն): -բաժանորդավճարի դիմաց տրամադրվող անվճար րոպեների չափաքանակները 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած կիրառել նաև միջքաղաքային զանգերի նկատմամբ, -տեղական զանգերի համար 1601-րդ րոպեից սկսած գործող՝ 9 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն) սակագնի փոխարեն, սահմանել 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն): Ընդունված որոշումներն ուժի մեջ կմտնեն 2014-ի սեպտեմբերի 1-ից, նշված է ՀԿԾՀ կայքում։ «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունն է: Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականի մարտ ամսին ամերիկյան Trans-World Telecom ընկերության հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության Կապի նախարարության որոշմամբ։ 2006-ի նոյեմբերի 3-ից «ԱրմենՏել» ՓԲԸ հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկի` «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի մի մասը: «ԱրմենՏել»-ը Beeline ապրանքանիշի ներքո Հայաստանի ամբողջ տարածքում մատուցում է GSM 900/1800 և 3G (UMTS) ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաև ապահովում է ինտերնետ հասանելիություն CDMA և ADSL տեխնոլոգիաներով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |