Ֆրանսիան ապաստան կտա Մոսուլից փախած քրիստոնյաներին29 հուլիսի 2014 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է պարզեցնել ապաստանի տրամադրման կարգը Մոսուլից փախած քրիստոնյա ընտանիքների համար: Ըստ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի, Փարիզը մտադիր է օգնել նրանց, ով փախել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության գրոհայիններից և թաքնվել է Քրդստանի տարածքում, գրում է El Mundo-ն: «Եթե նրանք ցանկանան, կարող են ապաստան ստանալ Ֆրանսիայում»,-ասել է Ֆաբիուսը: Նրա հետ համակարծիք է նաև ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը: Առաջիկայում Մոսուլի քրիստոնյա ընտանիքների մի մասը պետք է ժամանի Փարիզ, հայտնում է Russia Today-ը: Ավելի վաղ հուլիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինները վերջնագիր են ներկայացրել Իրաքի քրիստոնյա բնակչությանը՝ նրանք ստիպված կլինեն իսլամ ընդունել, կրոնական հարկ վճարել կամ մեռնել: Խմբավորման որոշումը, որը հսկողության տակ է առել Իրաքի հյուսիսային շրջանների մի մասը, տարածվել է Մոսուլ քաղաքում: Այնտեղ վերապահվում են այն պայմանները, որոնք պահպանելու դեպքում քրիստոնյաները, կամ այլ ոչ մահմեդականները, կարող են շարունակել ապրել կազմակերպության կողմից վերահսկվող տարածքներում, որոնք գրոհայիններն իրենք խալիֆատ են անվանում: Նրանց, ով կցանկանա իսլամ ընդունել, կպարտադրեն պայմանագիր կնքել, որը հայտնի է շարիաթական իրավունքում որպես «դհիմմա»: «Դհիմման» պայմանագիր է, որը կանոնակարգում է ոչ մահմեդականների կյանքը իսլամական պետությունում, այն դասվում է իսլամի ակունքների դարաշրջանին, այսինքն 7-րդ դարին: Սակայն 19-րդ դարի կեսերին՝ Օսմանյան կայսրության բարեփոխման շրջանում, այն արդեն մոռացության էր մատնված: Պաշտպանություն ստանալու համար մահմեդական տարածքներում քրիստոնյաները ստիպված են լինելու հատուկ հարկ վճարել, որը կոչվում է «ջիզյա»: «Եթե նրանք հրաժարվեն, սրի կմատնվեն»: Քրիստոնյաներին, որոնք չեն ցանկանում ենթարկվել, երկու օր տվեցին լքելու համար այսպես կոչված «իսլամական խալիֆատի» սահմանները: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման այս հայտարարությունը տարածվել էր սիրիական Ռաքքա քաղաքում փետրվարին: Ըստ իսլամիստների պահանջների, քրիստոնյաները հարկը պետք է վճարեն ոսկով, կամ հավատարմություն դրսևորեն նոր կրոնին կյանքից չզրկվելու համար: Դեռ 10 տարի առաջ քրիստոնյաների քանակը Մոսուլում հասնում էր 100 հազարի, սակայն Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ զորքերի Իրաք ներխուժելուց ի վեր բազմաթիվ հարձակումները ստիպեցին նրանց հեռանալ տներից: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ագրեսիայի մեկնարկից ի վեր նրանց թիվը կրճատվել էր մինչև 5 հազարը, այս պահի դրությամբ մնացել է ընդամենը 200: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |