Մոսկվան կասեցնում է ազատ առևտրի մասին Վրաստանի հետ համաձայնագիրը. Թբիլիսին այստեղ ողբերգություն չի տեսնում31 հուլիսի 2014 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի էկոնոմիկայի զարգացման նախարարությունը նախագիծ է մշակել ազատ առևտրի մասին Վրաստանի հետ համաձայնագրի գործունեությունը կասեցնելու մասին, հայտնում է Lenta.ru-ն: Որոշման նախագծում ասվում է, որ այն համաձայնեցված է ՌԴ ԱԳՆ, էկոնոմիկայի զարգացման և արդարադատության նախարարությունների հետ: Համաձայնագրի կասեցումը կապված է այն հանգամանքի հետ, որ հուլիսի 18-ին Վրաստանի խորհրդարանը վավերացրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, որի դրույթների մեծ մասն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 1-ից: Ռուսաստանի և Վրաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրվել է 1994 թ. փետրվարի 3-ին: Այն ենթադրում էր մաքսային տուրքերի ու հարկերի վերացում, որոնք համաչափ ազդեցություն ունեին ապրանքների ներմուծման ու արտահանման վրա: Այդ կանոնները տարածվում են պայմանավորվող երկրների տարածքում արտադրված արտադրանքի վրա, այն ստորագրվել է համակողմանի առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով: Ռուսաստանի որոշումը համաձայնագրի կասեցման վերաբերյալ որոշակի դժվարություններ կստեղծի վրացական առևտրային համակարգում, սակայն Թբիլիսիի համար անսպասելի չէ իրադարձությունների նման զարգացումը և վրացական կողմն այստեղ ողբերգություն չի տեսնում, հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Իր հերթին Վրաստանի խորհրդարանում մեծամասնության անդամ Լևան Բերձենիշվիլին հայտարարել է, որ հանուն ազատ առևտրի Վրաստանը չի կարող ներել Ռուսաստանին օկուպացիան: «Այս քայլը կանխատեսելի էր և կառավարությունը վստահ էր, որ այսպես է լինելու, քանի որ Մոսկվան նույն քայլն արեց նաև Մոլդովայի դեպքում: Սակայն, մեր ընտրությունը հարաբերություններն են Եվրոպայի հետ՝ 500-միլիոնանոց շուկայի օգտին: Հասկանալի է, որ դրան կհաջորդեն որոշակի դժվարություններ, համապատասխան տնտեսական գործընթացներ, որոնք չեն անդրադառնա վրաց-եվրոպական հարաբերությունների վրա և ընդհանրապես չեն անդրադառնա Վրաստանի տնտեսության վրա: Հանուն ՌԴ հետ ազատ առևտրի մենք չենք կարող ներել օկուպացիան ու հրաժարվել Եվրոպայից»,-հայտարարել է Բերձենիշվիլին լրագրողներին, հայտնում է Գրուզիա Online-ը: Մինչդեռ, ըստ Գրուզիա Online-ի, խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Սաղանելիձեն վստահ է, որ Ռուսաստանի հետ ազատ առևտրի համաձայնության կասեցման դեպքում վրացական տնտեսությունը չի տուժի: «Այսօր եվրոպական շուկաներն ավելի մատչելի են դարձել վրաց ձեռնարկատերերի համար: Եթե վրացական արտադրանքն այլ գներով մուտք գործի ռուսական շուկա, ապա, անշուշտ, որոշ առումով մեր ապրանքների մրցունակությունը կտուժի, թեև ամբողջությամբ այդ շուկան չի փակվի: Սակայն գլխավորն այստեղ այն է, որ վրացական ապրանքների արտահանումը մեծ չէ, և դա չի կարող մեծ վնաս հասցնել Վրաստանի տնտեսությանը»,-ասել է Սաղանելիձեն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |