Ինչպես հաշմանդամություն ունեցողները կարող են սայլակ կամ լսողական սարք ստանալ31 հուլիսի 2014 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Սոցապ նախարարությունը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներ և լսողական սարքեր տրամադրելու կարգն ու ժամանակացույցը: Ըստ դրա, սայլակները տրամադրվում են I խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն նրանց հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից տրված վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ): ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքերը տրամադրվում են 30-63 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր կենսաթոշակառուներին` անկախ հաշմանդամության կարգավիճակ ունենալու կամ չունենալու հանգամանքից: Այս գործընթացն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Վերջին 5 տարվա ընթացքում պետբյուջեի միջոցներով յուրաքանչյուր տարի ձեռք է բերվել մոտ 500 սայլակ և մոտ 1000 լսողական սարք: Սայլակ ստանալու համար հարկավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` անձնագիր, սոցիալական քարտ, բժշկասոցիալական փորձաքննության որոշում, ՎԱԾ (եթե ստանում է առաջին անգամ): Մինչև 18 տարեկան երեխայի սայլակ ստանալու համար տրամադրող կազմակերպություն կարող է դիմել ծնողը կամ խնամակալը, իսկ I խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար նրա հարազատը կամ բարեկամը` նաև իր անձնագրով: Լսողական սարք ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․ 30-ից մինչև 63 տարեկան անձինք ներկայացնում են անձնագիր, բժշկասոցիալական փորձաքննության որոշում, քիթ-կոկորդ-ականջաբան մասնագետի եզրակացություն` անձի ծանրալսողության լսողական սարքի կարիք ունենալու վերաբերյալ, աուդիոմետրիա և ՎԱԾ (եթե ստանում է առաջին անգամ): 63-ից բարձր տարիք ունեցող և հաշմանդամության կարգավիճակ չունեցող անձինք ներկայացնում են անձնագիր, կենսաթոշակիվկայական, քիթ-կոկորդ-ականջաբան մասնագետի եզրակացություն` անձի ծանրալսողության լսողական սարքի կարիք ունենալու վերաբերյալ, աուդիոմետրիա: Համաձայն վերոնշյալ որոշմամբ հաստատված ժամկետների` շահառունները սայլակ կամ լսողական սարք կարող են ստանալ 3 տարին մեկ անգամ: Սայլակներն ու լսողական սարքերը տրամադրում է «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ը: Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, այդ թվում սայլակներ և լսողական սարքեր տրամադրվում են Կառավարության 2007-ի ապրիլի 12-ի համար 453-Ն որոշմամբ։ 2007-ից նախարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներով մինչև 18 տարեկաններին և 18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձանց համապատասխան ծրագրով (5 տարի ժամկետով) տրամադրում է եվրոպական արտադրության լսողական սարքեր։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |