Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա է ստացել31 հուլիսի 2014 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ) մեկ տարի ժամկետով Հայաստան ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր է տրվել: Համապատասխան որոշումը Կառավարությունն ընդունել է հուլիսի 31-ի իր նիստում։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ներմուծելու է 145 միլիկյուրի ակտիվությամբ Cs-137 ռադիոիզոտոպ պարունակող Densitypko սարքը (4-րդ դասի ռադիոակտիվ նյութ պարունակող սարք), որն օգտագործվելու է հանքանյութի վերամշակման արդյունքում ստացվող արտադրանքի խտությունը չափելու համար: Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությանը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա տալու մասին նախագծի ընդունման դեպքում պետբյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի առաջատար հանքարդյունահանող ընկերությունն է։ Այն 1951-ին հիմնվել է որպես պետական ձեռնարկություն, այնուհետև 2004-ին՝ մասնավորեցվել։ Ընկերությունը արդյունահանում և վերամշակում է առօրյա օգտագործման հազարավոր ապրանքների արտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներ: Տարածաշրջանի ամենամեծ բաց հանքում արդյունահանվում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութեր: Photo from Zangezur Copper Molybdenium Combine website Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |