Հաշմանդամություն ունեցող զինծառայողին ու զոհվածների ընտանիքին տրվող պարգևավճարն ավելանում է31 հուլիսի 2014 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից 5000 դրամով կավելանան հաշմանդամություն ունեցող զինծառայողներին, առանձին դեպքերում նաև` զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին տրվող պարգևավճարները: Այդ մասին տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։ Կբարձրանա հետևյալ կատեգորիայի անձանց պարգևավճարները․ 1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձինք, 2) Հայաստանի պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձինք, 3) Հայաստանի զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձինք, 4) աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող՝ Հայաստանում զինծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամները, 5) աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստացող՝ հետևյալ կատեգորիաների անձինք` (եթե չեն աշխատում` անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)` Հայաստանի պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամը: Կառավարության հուլիսի 17-ի նիստում սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել էր, որ 10-50 տոկոսով կավելանա մոտ 20 հազար զինվորականի ու նրանց ընտանիքին տրվող պարգևավճարների չափը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |