Ժամանակն է համաձայնության գալ ղարաբաղյան կարգավարոման հիմնական սկզբունքների շուրջ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ, նվիրված Հայաստան կատարած այցի արդյունքներին, որտեղ մասնավորապես ասվում է. «Մենք, ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխղեկավարներս, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի հետ համատեղ Երեւան ենք ժամանել ընդհանուր դիվանագիտական առաքելությամբ, նպաստելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, քանի որ ժամանակն է երկու կողմերի համար գալ համաձայնության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ: Մեզ ընդունեց նախագահ Ռ.Քոչարյանը, մինչ այդ մենք հանիդպեցինք արտգործնախարար Վ.Օսկանյանի հետ: Ինչպես դա եղեվ երեկ Բաքվում, մենք քննարկեցինք կարգավորման կարեւոր ասպեկտները եւ քննարկեցինք մոտ ապագայում երկու նախագահների հանդիպման հնարավորությունը: Մենք համոզված ենք, որ հակամարտությունը կարող է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով: Ավելին, երկու երկրները պետք է պատրաստեն իրենց հասարակությունները խաղաղության, ոչ թե պատերազմի»:



Հայտարարության մեջ նշվում է, որ բանավեճերը ինչպես Երեւանում, այնպես էլ Բաքվում, կառուցողական էին: «Այս համատեղ առաքելությունն եզակի միջոցառում է: Այն պետք է ընկալել որպես լրջության վկայություն, որով մենք մոտենում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, եւ մեր ընդհանուր համոզվածության գրավականը առ այն, որ մենք գտնվում ենք այնպիսի փուլում, երբ փոխշահավետ համաձայնությունը հասանելի է: Տեղի կունենա դա, թե ոչ, կախված է Ադրբեջանից եւ Հայաստանից: Մենք թողնում ենք Երեւանը առաջընթացի հույսով եւ ակնկալիքներով»,-ընդգծվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչների համատեղ հայտարարություն մեջ:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---