Հայաստանը պարտք է 4,55 մլրդ դոլար. Մեկ ամսում պետպարտքն ավելացել է 0,13 տոկոսով

Հայաստանը պարտք է 4,55 մլրդ դոլար. Մեկ ամսում պետպարտքն ավելացել է 0,13 տոկոսով

PanARMENIAN.Net - Հայաստանի համախառն պետական պարտքը 2014-ի հունիսի վերջին կազմել է 4 մլրդ 556 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 0.13 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ տվյալներով` ՀՀ արտաքին պետպարտքը հաշվետու ամսում նվազել է 15.7 մլն դոլարով` ամսվա վերջին կազմելով 3 մլրդ 850 մլն 4 հազար դոլար։

Արտաքին պարտքի մոտ 3 մլրդ 373 մլն 2 հազար դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարությանը, որի պարտքը նվազել է 9.5 մլն դոլարով։

Միաժամանակ հանրապետության արտաքին պետպարտքի կառուցվածքում մոտ 477.3 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի ԿԲ-ին։ Այս ցուցանիշն ամսվա ընթացքում նվազել է 6.2 մլն դոլարով։

Հայաստանի ներքին պարտքն հունիսի վերջին կազմել է 706,5 մլն դոլար` ավելանալով 21.7 մլն դոլարով։ Միաժամանակ, 671,7 մլն դոլար այդ գումարից բաժին է ընկնում ռեզիդենտների ձեռք բերած պետպարտատոմսերին։ Արտարժութային պետպարտատոմսերը կազմել են 26.5 մլն դոլար, վարկերն ու փոխառությունները` 6 մլն դոլար և ներքին երաշխիքները` 2.3 մլն դոլար, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

2013-ի վերջի տվյալներով ՀՀ պետական պարտքը կազմում է 1 տրլն 581,6 մլրդ դրամ՝ 3 մլրդ 899 մլն դոլար, կամ ՀՆԱ 37,1 տոկոսը: 2012-ին բացարձակ ցուցանիշը մի փոքր պակաս էր՝ 1 տրլն 509 մլրդ դրամ՝ 3 մլրդ 739,1 մլն դոլար, իսկ հարաբերականը մի փոքր ավելի՝ ՀՆԱ 37,7 տոկոսը:

Պետպարտքի հիմնական մասը՝ 3 մլրդ 390,8 մլն դոլարը կազմում է ՀՀ կառավարության պարտքը, 508,3 մլն՝ ԿԲ վարկային պարտավորությունները:

Պետպարտքի սպասարկումը 2013-ին կազմել է 861, 3 մլն, որից 665,9 մլն՝ կառավարության պարտքով, իսկ 195, 3 մլն՝ Կենտրոնական բանկի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---