Ժամանակին Մարտակերտն ազատագրած կամավորները մեկնել են դիրքեր՝ Արցախը պաշտպանելու

Ժամանակին Մարտակերտն ազատագրած կամավորները մեկնել են դիրքեր՝ Արցախը պաշտպանելու

PanARMENIAN.Net - Օգոտոսի 3-ի առավոտյան Մարտակերտի շրջվարչակազմի շենքի դիմաց հավաքվել էին Արցախյան պատերազմի նախկին հրամանատարներ, ազատամարտիկներ եւ, բաժանվելով խմբերի, մեկնել են դիրքեր: Artsakhpress-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթը:

Այս պահին նրանք առաջնագծում են և իրենց փորձով ու խորհուրդներով օգտակար կլինեն դիրքապահներին:

Աղբյուրի տեղեկացմամբ, դիրքեր մեկնած ազատամարտիկները հիմնականում Արցախյան պատերազմի ժամանակ Մարտակերտի շրջանը ազատագրած տղաներն են, ովքեր շատ ուժեղ մարտավարական հնարքների են տիրապետում՝ այն բազմիցս ապացուցելով Արցախյան պատերազմի ժամանակ:

Օգոստոսի 3-ին Բերձորից ավելի քան 100-հոգանոց կամավորների մի խումբ է մեկնել դիրքեր: Խմբի ղեկավարն է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանը, ով տեղեկացրել է, որ արդեն դիրքերի մոտ են և անհրաժեշտության դեպքում կմասնակցեն մարտական գործողություններին: Մեկնելուց առաջ նրանք ապահովվել են զինվորական համազգեստով և սնունդով:

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում դիվերսիայի 5-ից ավելի փորձ է ձեռնարկել, որոնցից յուրաքանչյուրում ստանալով հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ, նույն օրը` Մարտունու ուղղությամբ, դիվերսիայի անհաջող փորձն ավարտվել է հակառակորդի 1 զոհով ու վիրավորներով, հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ադրբեջանցու, օգոստոսի լույս 2-ի գիշերը կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Ինքնուրույն փախուստի են դիմել 10-ից 3-ը։ Օգոստոսի լույս 2-ի գիշերն արդեն Մարտակերտի ուղղությամբ դիվերսիայի փորձ կատարող մոտ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ և 7 վիրավոր․ նույն օրը` Մարտունու ուղղությամբ կլանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 ադրբեջանցի զինծառայող, 4-ին` վիրավորել։ Օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել:

Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:

Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ ու 7 վիրավոր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---