26 մայիսի 2006 - 15:50 AMT
Կոնգրեսական Կենի Մարչանտը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբին
Տեխաս նահանգից ԱՄՆ կոնգրեսական Կենի Մարչանտը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբին, հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Այդպիսով, Հայաստանի աջակցության խմբի անդամների թիվը հասավ 158-ի: «Համագումարը ողջունում է կոնգրեսական Մարչանտի որոշումը միանալ Խմբին: Հուսով ենք, որ կոնգրեսականի գործնեությունը կաջակցի Հայաստանի ու ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանը»,- հայտարարել է ԱՀՀ տնօրեն Բրայան Արդունին: Նշենք, որ Կենի Մարչանտն առաջին հանրապետականն է Տեխաս նահանգից, որ միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբին: