26 մայիսի 2006 - 17:17 AMT
Հոլիվուդում Հայաստանի անկախության օրվան նվիրված փառատոն է անցկացվելու
Հայկական մշակութային հիմնադրամը Հայկական երիտասարդական միության հետ համատեղ մայիսի 28-ին Կալիֆորնիայում փառատոն է կազմակերպելու` նվիրված Հայաստանի Անկախության օրվան: Այս տարի Հոլիվուդի բուլվարի` Վերմոնտի ու Ալեքսանդրիայի միջեւ ընկած հատվածը հատուկ փակվելու է հայկական մշակույթը ներկայացնող տարբեր միջոցառումների անցկացման համար: Տոնակատարության ծրագրում ընդգրկված են զվարճալի միջացառումներ, ներկայացումներ, գրողների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթներ, հայտնում է Asbarez-ը: