IP հեռուստատեսություն, ինտերնետ, ֆիքսված ու բջջային հեռախոսակապ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Քառյակ»-ում 6 օգոստոսի 2014 - 20:15 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջին բջջային օպերատորն է, որն առաջարկում է օպտիկամանրաթելային և շարժական ժամանակակից տեխնոլոգիաներով մատուցվող համալիր լուծում: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի նոր առաջարկը՝ «Քառյակ»-ը, ապահովում է չորս ծառայություն ներառված մեկ փաթեթում` չորսը մեկում սկզբունքով` IP հեռուստատեսություն, ինտերնետ, ֆիքսված և բջջային հեռախոսակապ: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորի մուտքը լիովին նոր շուկայական ոլորտ բխում է ընկերության որդեգրած քաղաքականությունից, այն է՝ բավարարել կորպորատիվ և անհատ սպառողների աճող պահանջարկը անսահմանափակ ինտերնետի, ֆիքսված IP հեռախոսակապի և IP հեռուստատեսության ծառայությունների հանդեպ: Առաջին անգամ Հայաստանում վերոնշյալ ծառայություններին ավելացել է նաև բջջային հեռախոսակապ՝ դարձնելով առաջարկն իսկապես աննախադեպ: Հաղորդակցման ծառայությունների միավորումը voice-over-IP (ինտերնետային կանխագրի միջոցով ձայնային հաղորդագրությունների փոխանցման) տեխնոլոգիայի կիրառմամբ գնալով ավելի ու ավելի կարևոր է դառնում: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստեղծել ներքին հեռախոսակապի առանձին ցանց, որը հրաշալի լուծում է գլխամասային գրասենյակի ներսում և դեպի մասնաճյուղեր զանգեր կատարելու համար: Բացի այդ, voice-over-IP տեխնոլոգիան քաղաքային հեռախոսակապի ապահովման գնարդյունավետ միջոց է: «Սա մեր արձագանքն է IP-տեխնոլոգիաներով մատուցվող համալիր լուծումների՝ աճող շուկայական պահանջարկին: Օպտիկամանրաթելային մալուխների միջոցով ապահովվող գերարագ ինտերնետի, IP հեռախոսակապի, IP հեռուստատեսության, ինչպես նաև բջջային կապի միավորումը մեկ փաթեթում ապահովում է հաղորդակցման տարբեր տեխնոլոգիաներից օգտվելու առավելագույն հարմարավետություն, ինչպես նաև տարբեր գնային սանդղակներից ընտրություն կատարելու հնարավորություն: Բացի այդ, չորսը մեկ փաթեթում բաժանորդներին թույլ կտա բոլոր ծառայությունների համար վճարել մեկ կտրոնով և տեխնիկական հարցերի շուրջ օժանդակություն ստանալ մեկ վստահելի աղբյուրից: Առաջին անգամ չէ, որ ընկերությունը մուտք է գործում շուկայական նոր ոլորտ. այս անգամ ևս բնակչությունը հնարավորություն կունենա վայելելու նորարությունների առաջամարտիկի ծառայությունների բարձր որակը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ցանցը գործարկվել է Վահագնի թաղամասում և սակագնային պլանը հասանելի է թաղամասի բնակիչներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մտադիր է հետագայում ընդլայնել նոր ծառայության աշխարհագրությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է Կուպման․ Եվրահանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում |