Սերժ Սարգսյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:



Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը չի մասնակցելու հանդիպմանը: Ընդհանուր առմամբ, հանդիպմանը մասնակցելու են ԱՊՀ 10 երկրների պաշտպանության նախարարներ:



Հանդիպման օրակարգը դեռ չի հաստատվել: Դեռ չեն որոշվել միջոցառման ընթացքում քննարկվելիք կոնկրետ հարցերը, չնայած հանդիպման ընդհանուր նպատակը համագործակցության ամրապնդումն է եւ պաշտպանության գերատեսչությունների փորձերի փոխանակումը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---