Թուրքիայում առաջարկում են շղթայել տեղաբնակ հրեաներին ու դատել «ցեղասպանության» համար

Թուրքիայում առաջարկում են շղթայել տեղաբնակ հրեաներին ու դատել «ցեղասպանության» համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի պետծառայողների Memur-Sen արհմիությունը, որը մոտ է իշխանական կառույցներին, դիմել է դատարան՝ պահանջելով զրկել քաղաքացիությունից տեղաբնակ հրեաներին, որոնք Իսրայելի անձնագիր ունեն և ծառայել են ՑԱԽԱԼ-ում:

Արհմիության փոխղեկավար Ահմեդ Օզերը հայտարարել է, որ նրանց, ով ցեղասպանություն է գործում ամբողջ աշխարհի աչքի առաջ, հարկավոր է զրկել քաղաքացիությունից, ձեռնաշղթաներ հագցնել ու դատի տալ, հայտնում է Sondakika.com-ը:

Դատարան դիմելուց առաջ հրապարակված կոմյունիկեում Օզերը դատապարտել է «սիոնիստական բարբարոսների գործած զանգվածային սպանություններն ու ցեղասպանությունը մեր եղբայրների հանդեպ Գազայի հատվածում», հայտնում է Newsru.co.il-ը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի գործողությունները Գազայում անվանեց «պետական ահաբեկչություն» և «ցեղասպանություն»:

«Ներկայումս Իսրայելն ահաբեկչությամբ է զբաղվում, Իսրայելը ցեղասպանություն է գործում,-հայտարարել է Էրդողանը: -Իսրայելը սպառնում է համընդհանուր խաղաղությանը, խաղաղությանը Մերձավոր Արևելքում»: Էրդողանը հավելել է, որ քանի դեռ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, չի կարող ոչ մի լավ բան ասել Իսրայելի մասին: Բացի այդ, ըստ Էրդողանի, Թել Ավիվը նպատակ ունի «թույլ չտալ, որ ՀԱՄԱՍ-ն ու ՖԱԹՀ-ը միավորվեն և ցանկանում է բացառել ՀԱՄԱՍ-ի մասնակցությունը Մերձավոր Արևելքում կարգավորման շուրջ եգիպտական բանակցություններին: Վարչապետը հավելել է, որ «այժմ Իսրայելը կարող է հաղթող թվալ, բայց, ի վերջո, տանուլ է տալու»: Էրդողանը Ստամբուլ է հրավիրել Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին: Կողմերը մտադիր են քննարկել վերջին իրադարձությունները Մերձավոր Արևելքում:

Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացն ի պատասխան թուրք առաջնորդին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին։ Նախարարը նշել է, որ 1915-ից՝ 1918-ն Օսմանյան կայսրությունում 600 հազարից մինչև 1 մլն հայ է սպանվել, ու թուրք առաջնորդը չէ, որ պետք է ինչ-որ մեկին մեղադրի «ցեղասպանության» մեջ, Facebook-ի իր էջում գրել է Կացը:

Այս պահի դրությամբ Իսրայլեն ու պաղեստինյան խմբավորումները ՀԱՄԱՍ-ի գլխավորությամբ շարունակում են հրադադարը պահպանել Գազայի հատվածում, սակայն դեռ չեն պայմանավորվել այն երկարացնելու մասին՝ 72 ժամը սպառվում է օգոստոսի 8-ի առավոտյան:

Օգոստոսի 5-ից, դիմակայությունից չորս շաբաթ անց, պաղեստինցիները ձեռնպահ են մնում Իսրայելի հրթիռակոծություններից: Իսրայելը դադարեցրել է Գազայի ռմբակոծումը, դուրս է բերել ցամաքային զորքերը, որոնք դեռ պաշտպանական դիրքեր են գրավում անկլավի սահմաններին, և սկսել է պահուստայինների մասնակի զորացրումը: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, միաժամանակ կողմերը Կահիրեում քննարկում են հակամարտության վերջնական դադարեցման պայմանները: Երկխոսությունն ընթանում է փակ դռների ետևում եգիպտացի միջնորդների մասնակցությամբ: Պաղեստինցիները պահանջում են առաջին հերթին մեղմացնել սահմանային ու տրանսպորտային սահմանափակումները Գազայում: Իսրայելը խոսում է անկլավի ապառազմականացման մասին, կամ, առնվազն երաշխիքներ է պահանջում, որ գրոհայինները չեն կարողանա վերականգնել իրենց հարձակողական ն

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---