26 մայիսի 2006 - 19:38 AMT
Պ. Սեմնեբին նշել է Հարավային Կովկասի մասին Եվրամիության տեղեկատվության պակասի մասին
Այսօրվա պայմաններում Հարավային Կովկասի կարեւորությունը Եվրամիության համար ահագին աճել է: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին` Պատերազմի ու խաղաղության ինստիտուտի Կովկասի ծառայությանը(IWPR) տված հարցազրույցում: «Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը հանդիսանում են Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի մասնակիցներ: ԵՄ-ն պատրաստվում է մեծացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում: Մենք խոսում ենք յուրաքանչյուր երկրի համար հարյուրավոր միլիոն եվրոյի մասին: Ես պատրաստ եմ ժամանակ ծախսել, որ բացատրեմ Հարավային Կովկասի ժողովրդին, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրամիությունը, քանի որ ոչ բոլորն այդ մասին գեիտեն»,- ընդգծել է Պիտեր Սեմնեբին: Նա նաեւ նշել է Հարավային Կովկասի, նրա խնդիրների եւ նշանակության մասին ԵՄ տեղկացված լինելու պակասը: «Հնարավորության դեպքում, ես պատրաստվում եմ այդ հարցով եւս զբաղվել»,- ավելացրել է Պ. Սեմնեբին:

Միեւնույն ժամանակ, շվեդ դիվանագետը հիշեցրել է, որ մասնակցությունը Եվրոպական հարեւանության քաղաքականությանը չի նշանակում ԵՄ մտնելու հեռանկար: «Եվրամիություն մտնելը վերջնական նպատակը չէ. մեզնից յուրաքանչյուրը առավել ջանքեր է ներդնում, որպեսզի Կենտրոնական ԵՎրոպայում բարեփոխումները շարունակվեն»,- վերջում է ասել է Պիտեր Սեմնեբին: