Իրանում ինքնաթիռ է կործանվել․ Ուղևորների մեջ հայեր չկան10 օգոստոսի 2014 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Իրանում օգոստոսի 10-ի առավոտյան կործանվել է Sepahan Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Թեհրանից ուղևորվում էր արևելքում գտնվող Տաբաս քաղաք։ Այն ընկել է մայրաքաղաքից 5 կմ հեռավորությամբ օդ բարձրանալուց մի քանի րոպե անց, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ «Իրնա» գործակալությանը հղումով։ Ըստ տեղեկության, ինքնաթիռում 40 ուղևոր է եղել, որոնցից 7-ը՝ երեխա, ու անձնակազմի 8 անդամ։ Իրանում ՀՀ դեսպանության նախնական տեղեկություններով, վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Նախ գործակալությունները տեղեկացրել են, թե ինքնաթիռում բոլոր գտնվողները զոհվել են։ Այնուհետև «Իրնա»-ն տեղեկացրել է, թե 9 մարդ փրկվել է․ զոհվել է 40 մարդ, այդ թվում՝ երեխաները։ Այնուամենայնիվ, ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, փրկվածները երեքն էին, որոնք հիվանդանոցի ճանապարհին մահացել են։ Նախնական տեղեկություններով, ավիավթարի պատճառ է դարձել ինքնաթիռի շարժիչի տեխնիկական անսարքությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ինանթիռի օդաչուն ուկրաինացի էր։ Լայների կործանման վայրի մոտակայքում 3-ից՝ 7 մարդ վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է «Ֆարս»-ը։ Ըստ տեղական ԶԼՄ-ների, խոսքն Իրանում հավաքված ինքնաթիռի՝ Iran-140-ի մասին է, որի արտադրության լիցենզիան Իրանը 2001-ին գնել է Ուկրաինայից։ Դրանք հավաքում է իրանական HESA ընկերությունը։ Sepahan Airlines-ը նման 5 ինքնաթիռ ունի։ Photo: EPA Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին |