Ռուս փորձագետ. Հայատյացությունն այն ջինն է, որը կարող է խայթել հենց Ալիևին11 օգոստոսի 2014 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Վերջերս արձանագրված Ադրբեջանի ակտիվությունը Լեռնային Ղարաբաղի ԶՈւ հետ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, կարող է պայմանավորված լինել երկու գործոններով, հայտարարել է PanARMENIAN.Net ի հետ զրույցում ռուս փորձագետ, «Հայ-ռուսական համագործակցության» անդամ Դենիս Դվորնիկովը: Մի կողմից, ըստ նրա, ադրբեջանական ագրեսիան Անդրկովկասի ապակայունացման արտաքին պայմանավորվածությունների կատարումն է: Ալիևների ընտանիքն ինտեգրված է արևմտյան պայմանական «գաղութների ակումբին», ունի հաշվեհամարներ, նախագծեր, այլ փոքր ու մեծ ուրախություններ երկրի սահմանից դուրս: Ուստի օվկիանոսից այն կողմ բնակվող հեղինակավոր անձանց որոշ ոչ պաշտոնական ակնարկներին դժվար էր չարձագանքել՝ սկսվեցին կրակոցներն ու սադրանքներն Ադրբեջանի կողմից: Ինչպես նշեց Դվորնիկովը, կա նաև երկրորդ պահը, որը շատ կարևոր է: Ալիևը դարձավ սեփական ռազմաշունչ հռետորաբանության ու ներքաղաքական գաղափարախոսության պատանդը: Հայատյացությունը ջին է, որը կարող է խայթել հենց Ալիևին, եթե նա մշտապես չցուցադրի իր անհաշտությունը, եթե դադարեցնի արարողակարգային դարձած խոսակցությունները «բնիկ ադրբեջանական» Երևանի ու Հարավային Կովկասի քրիստոնյա ժողովրդների դեմ տարածքային ռևանշի մասին: Ըստ փորձագետի, հանդիպումը Սոչիում շատ պարզ ցույց տվեց. Ալիևն ամաչում է պարկեշտ հասարակության շրջանում արտասանել այն անհեթեթությունները, որ մշտապես ստիպված է հրամցնել իր ժողովրդին: «Պատրաստվելով եռակողմ հանդիպմանը, նա հասկանում էր, որ Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների, ինչպես նաև լրագրողների ու միջազգային դիտորդների ներկայությամբ, ստիպված է լինելու ներկայանալ որպես օրինապաշտ ու խաղաղասեր քաղաքական գործիչ: Կարծում եմ, որ նման կերպարն իրեն էլ է հարմար, սակայն միանգամայն անընդունելի է ընտրողների մեծ մասի համար, որոնք ատելության մթնոլորտում են դաստիարակվել: Ուստի արյունահեղությունը շփման գծում դա նաև զոհ է հօգուտ երկրի ներսում հասարակական կարծիքի»,-ասել է Դենիս Դվորնիկովը: Ինչ վերաբերում է բախումների վերափոխմանը լայնածավալ պատերազմի, ապա փորձագետը կարծիք է հայտնել որ Սոչիի հանդիպումից հետո իրավիճակը կկայունանա, բայց ոչ անմիջապես: Ալիևին հարկավոր է ցույց տալ Ադրբեջանի բնակիչներին, ինչպես նաև արևմտյան հովանավորներին, որ ինքը չի պարում Մոսկվայի դուդուկի, առավել ևս, Երևանի դուդուկի տակ: «Ուստի, ցավոք, 2-3 շաբաթ, գուցե մի փոքր ավելի, մարդիկ կզոհվեն: Բայց հետո աստիճանաբար սադրանքների քանակն ու ինտենսիվությունը կմարի: Թեև հրադադարն ամբողջովին չի պահպանվի: Կրակոցներն ու մանր դիվերսիաները կշարունակվեն: Չէ որ Ալիևից բացի կան նաև բազում զորահրամանատարներ, փոքր ու միջին պաշտոնյաներ, որոնք երազում են զեկուցել հաջող դիպուկահար կրակոցի մասին, բնակարան ստանալ կամ կոչում այդ արյունալի տիրի համար»,-ասել է փորձագետը: Ըստ Դվորնիկովի, լայնածավալ պատերազմ չի լինի շատ պատճառներով: Առաջինը, Ալիևը հասկանում է, որ արևմտյան գործընկերները կարող են նրան սպանդի մեջ ներքաշել, բայց հետո օգնության ոչ ոք չի շտապի: Նա նաև հասկանում է, որ կախում ունի Մոսկվայից, և որ քանի դեռ նրան հանդուրժում են Կրեմլում, նրա միանձնյա իշխանությանը ոչինչ չի սպառնում: Արդեն քանի էմիսարներ են ադրբեջանցի ընդդիմադիր ուժերից եկել Ռուսաստան, իշխանափոխության մանդատ խնդրել, բայց չեն ստացել: Դեռ: Ուստի առաջիկայում Բաքուն համարձակություն չի ունենա դեմ գնալու Ռուսաստանի խաղաղ նախաձեռնություններին: Էլ չասած արդեն հնարավոր պատերազմի հետևանքների մասին: Ռիսկը շատ մեծ է, որ ամբողջ թանկ գնով ձեռք բերված զենքը, որը գնվել է վերջին տարիներին, արդյունքում կհայտնվի ԼՂՀ ինքնապաշտպանության ձեռքերում, իսկ ավերված ենթակառուցվածքները 1,5-2 դար հետ կգցեն Ադրբեջանին: Դեպի ակունքներն, այսպես ասած: Կրկին անդրադառնալով նախագահների հանդիպմանը Սոչիում՝ Դվորնիկովն ասել է. «Ալիևի հռետորության երկատումից բացի, կար ևս մեկ պահ, որը ես էական եմ համարում: Ես, ինչպես և փորձագետներից շատերը, վստահ եմ, որ հանդիպումը պետք է անցներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ: Ինձ շատ է զարմացնում, որ Արցախի ժողովուրդը գտնվում է ձայնազուրկ դիտորդի կարգավիճակում, ոչ թե միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտի: Առավել ևս, երբ այդ հարաբերությունները վերաբերում են անկախ հանրապետության յուրաքանչյուր բնակչի ճակատագրին: Ես վստահ եմ, որ Արցախի օրինական ընտրված նախագահն ուներ և ունի ասելիք Սոչիի հանդիպման յուրաքանչյուր մասնակցին ու ամբողջ համաշխարհային հանրությանը»: Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները: Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000: Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։ Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր: Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն: Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ էր ձեռնարկել, բայց ժամանակին հայտնաբերվել էր ու հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել էր ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Եվս երեք հայ զինվոր վիրավորվել էր, նրանցից 1994-ին ծնված զինծառայող Սարգիս Մովսիսյանն օգոստոսի 3-ին հոսպիտալում մահացել է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։ Օգոստոսի 2-ի երեկոյան հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման ևս մեկ փորձ է ձեռնարկվել, այս անգամ՝ արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա: Հակառակորդը հետ էր շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ զոհված զինվորի: Եվս մեկ դիվերսիոն ներթափանցման փորձ ադրբեջանցիները ձեռնարկել էին օգոստոսի լույս 1-ի գիշերը, որի արդյունքում հակառակորդը հայտնել էր իր 8 զինծառայողի կորստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։ Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահի կողմից նրանք հետմահու պարգևատրվել էին Մարտական ծառայության մեդալով։ Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ: Ադրբեջանի ՊՆ-ն նախ հերքել էր իր կորուստների մասին լուրերը, ապա՝ հայտարարել իր զինծառայողի, ավելի ուշ նաև մեկ ենթասպայի մահվան մասին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |