Սեպտեմբերից CNN-ով Հայաստանի մասին գովազդային հոլովակ է հեռարձակվելու

PanARMENIAN.Net - Սույն թվականի սեպտեմբերից CNN-ով ամեն օր գովազդային հոլովակ է հեռարձակվելու, որտեղ Հայաստանը ներկայացված է որպես տուրիզմի երկիր: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի առեւտրի ու տնտեսական զարգացման նախարար Արա Պետրոսյանը: Նրա խոսքերով, 30 եւ 60 վայրկյան տեվողությամբ հոլովակների ստեղծման մրցույթում հաղթել են «Արմենիա» եւ «հ2» հեռուստաընկերությունները: CNN-ով գովազդային եթերի մեկ րոպեի արժեքը տատանվում է 800-1000$-ի սահմաններում: «CNN-ի ղեկավարության հետ համաձայնության են եկել, որ այդ հոլովակները հեռարձակվելու են շաբաթական 7 անգամ, այսինքն ամեն օր, իսկ CNN-ը հսկայական լսարան ունի ամբողջ աշխարհում»,- նշել է նա: Փոխնախարարը նաեւ հիշեցրեց, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ մնալով Հայաստանում 4-5 օր Հայաստանին թողնում է այնքան գումար, որքան արժի CNN-ով գովազդային րոպեն, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---