Նախագահը՝ ՀԱԷԿ-ի ու Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին11 օգոստոսի 2014 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ու Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանն օգոստոսի 9-ին երկկողմ հանդիպմանը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Նախագահ Սարգսյանի խոսքով, խոսել են հայ-ռուսական օրակարգի բոլոր խնդիրների մասին, հարցերի, որոնք մտահոգում են հանրությանը՝ ատոմակայանի շահագործման երկարաձգման համար անհրաժեշտ վարկային միջոցների տրամադրման ժամկետից ու կառուցվածքից (որը բավականաչափ մեծ՝ 15% դրամաշնորհային էլեմենտ է ենթադրում), վերջացրած՝ ԵՏՄ պայմանագրին միանալու ժամկետների և պայմանների մասին, ավարտած՝ ռազմատեխնիկական գործակցության խնդիրներով: Մայիսի 29-ին Մինսկում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքում արդյունքով վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ պայմանավորվել են ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ վերցնել: Ինչպես օգոստոսի 8-ին տեղեկացրել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, վերականգնման և ժամկետների երկարացման աշխատանքները նախատեսում են սկսել 2017-ին, այնուհետև 2017-ի գարնանն ատոմակայանը 6 ամիս կկանգնեցվի կապիտալ վերանորոգման, որի ընթացքում հիմնավոր կվերանորոգվի՝ շահագործման աշխատանքները մինչև 2026-ը երկարացնելու նպատակով: «Պետք է իմ բավարարվածությունը հայտնեմ այդ հանդիպման բովանդակությունից: Արդյունքները ժամանակը ցույց կտա: Բայց բովանդակությունը մեզ համար շատ էական էր, շատ կարևոր: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս արդեն կտեսնենք նաև արդյունքները»: Անդրադառնալով համաձայնագրի ստորագրմանը, նախագահը նշել է, որ չի կարծում, թե այն այս տարի չի ստորագրվի: «Կարծում եմ՝ կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց՝ մինչև աշուն»,- եզրափակել է նախագահը: Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-հայկական գործակցության ակտուալ հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, անդրադարձել նաև երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական ու հումանիտար փոխգործակցությանը։ Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները բնութագրելու կարիք չկա, քանի որ դրանք բացառապես բարեկամական, ռազմավարական բնույթի են, ինչի մասին են վկայում են նաև Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշմանը։ 2013-ի հոկտեմբերի 24-ին Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հաստատվել էր Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը: 2014-ի մայիսի 29-ին Աստանայում անցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրել էին ԵՏՄ ձևավորման մասին համաձայնագիրը: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: Ռուսաստանի կառավարությունն օգոստոսի 7-ին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագրին: Պայմանագիրը կներկայացվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հավանության է արժանացել նաև ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, որը ՌԴ նախագահը պետք է ներկայացնի Պետդումայի վավերացմանը: Միությանը միանալու մասին պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները: Հուլիսի 5-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Երևանն ամբողջապես կատարել է իր բոլոր պարտավորությունները ԵՏՄ-ին անդամակցելու համար: Ավելի վաղ Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը հայտնել էր, որ միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա հոկտեմբերին: Նյութեր թեմայով. Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |