Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ-ն առաջիկայում կայցելի տարածաշրջան, իսկ Սարգսյանն ու Ալիևը կրկին կարող են հանդիպել աշնանը

Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ-ն առաջիկայում կայցելի տարածաշրջան, իսկ Սարգսյանն ու Ալիևը կրկին կարող են հանդիպել աշնանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ առաջիկայում միջնորդները մտադիր են այցելել տարածաշրջան: Այցի ստույգ ժամկետը չի նշվում, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Ուորլիքը նշել է նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել աշնանը՝ շարունակելու համար Սոչիում սկսված քննարկումները հակամարտության կարգավորումն առաջ տանելու միտումով: «Համանախագահները պատրաստ են աջակցել առաջընթացին բանակցություններում: Հայ և ադրբեջանցի ժողովուրդները պետք է հասկանան, որ շարունակվող հակամարտությունը չի բխում իրենց շահերից: Հուսով եմ, մարդիկ կքվեարկեն հանուն խաղաղության»,-ասել է դիվանագետը:

Օգոստոսի 12-ին Ուորլիքը հայտարարեց, որ ԱՄՆ-ն գոհ է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից, որը կայացավ օգոստոսի 10-ին Սոչիում, որի ժամանակ քննարկվեց ղարաբաղյան հակամարտությունը:

Ուորլիքը մատնանշեց այն փաստը, որ նախագահները հաստատեցին յակամարտության կարգավորման վերաբերյալ իրեցն հանձնառությունը: «Հուսով ենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա, և կողմերը, քաղաքական կամք դրսևորելով, խնդրի կարգավորման համար կգործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ադրբեջանական գործակալությանն ասել է Ուորլիքը:

Ավելի վաղ ամերիկացի համանախագահը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարելի այլևս սառեցված համարել, քանի որ տարածաշրջանում բախումներ են տեղի ունենում:

«Ցավոք, տարածաշրջանում տեղ գտնող բախումները փաստում են, որ հակամարտությունը այլևս սառեցված չէ։ Փորձի՛ր բացատրել վիրավոր կամ զոհված զինվորի ընտանիքին, որ այս հակամարտությունը սառեցված է։ Բնավ, տիրող իրավիճակը մեզ մեծապես անհանգստացնում է, և անշուշտ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակը մեղմելու ուղղությամբ։ Առաջին քայլը նախագահների հնարավոր հանդիպումն է Սոչիում, և հուսով ենք, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել բախումները հայ-ադրբեջանական սահմանում, մենք հուսով ենք նաև, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել սադրիչ հայտարարությունները, որոնք չեն կարող որևէ դրական առաջնթացի հանգեցնել»,-ասել է Ուորլիքը:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահները հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---