Մոսկվայի մետրոյի վթարից տուժած Մերի Քոչարյանը մահացել է. Զոհերի ընդհանուր թիվը հասել է 24-ի

Մոսկվայի մետրոյի վթարից տուժած Մերի Քոչարյանը մահացել է. Զոհերի ընդհանուր թիվը հասել է 24-ի

PanARMENIAN.Net - Մոսկվայի մետրոյում հուլիսի 15-ին տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացված 20-ամյա Մերի Քոչարյանը օգոստոսի 13-ին՝ ժամը 18:30-ին, մահացել է:

Մերձմոսկովյան Օդինցովո քաղաքի բնակչուհի Մերի Քոչարյանի կյանքի համար պայքարել են մոսկովյան բժիշկները։ Նրանք արել են հնարավորը, սակայն վթարի պահին ստացած վնասվածքները չափազանց ծանր են եղել։ Նա Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց էր տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով:

Մինչև այժմ հիվանդանոցներում շարունակում է մնալ 8 մարդ։ Նախօրեին դուրս է գրվել տուժածներից 2-ը։ Զոհերի ընդհանուր թիվն այսպիսով հասել է 24-ի, հայտնում է Baltinfo.ru-ն։

Մոսկվայի մետրոպոլիտենում «Սլավյանսկի բուլվար» և «Պարկ Պոբեդի» կայարանների միջև ընկած հատվածում վթարի արդյունքում գնացքի 3 վագոն դուրս է եկել ռելսերից: Նախնական տվյալով` աղետը տեխնածին է, ահաբեկչության նշաններ չկան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---