Ճշմարիտյան. Ռուսաստանի` Արևմուտքի նկատմամբ պատժամիջոցները ձեռնտու են Հայաստանին14 օգոստոսի 2014 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Արևմուտքի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը՝ մթերքի որոշ տեսակների ներկրման արգելքը, որոշ առումով ձեռնտու է Հայաստանի տնտեսվարողներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` ներկայացնելով կոնկրետ թվեր: «57 անուն ապրանքներից, որոնք գտնվում են պատժամիջոցների ազդեցության տակ, 37-ը Հայաստանն արտահանում է, իսկ 31-ը՝ հենց Ռուսաստան: Մոտ 84,5 մլն դոլարի արտահանում է արվում Հայաստանից, որից 67 մլն-ը՝ Ռուսաստան»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա: Օգոստոսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելեց մեկ տարով գյուղատնտեսական ապրանքների, հումքի և սնդդամթերքի ներմուծումը Ռուսաստան ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանած երկներից, հայտնում է Կրեմլի մամլուլի ծառայությունը: Խոսքը գնում է տարեկան 9,1 մլրդ դոլար ապրանքի ներմուծման մասին: Ամենից շատ կտուժեն ԵՄ երկրները, որոնք ռուսական շուկա էին առաքում 6,5 մլրդ դոլարի սննդամթերք ու այլ ապրանքներ պատժամիջոցների ենթակա ցուցակից: Ներմուծումը մյուս երկրներից մի քանի անգամ պակաս է՝ ԵՄ անդամ չհանդիսացող Նորվեգիայից՝ 1,2 մլրդ դոլարի, ԱՄՆ-ից՝ 843,8 մլն դոլարի, Կանադայից՝ 373,6 մլն դոլարի, Ավտսրալիայից՝ 182 մլն դոլարի: Հարցին, թե Ռուսաստանի կողմից Արևմուտքի նկատմամբ պատժամիջոցներն ինչպես կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա, նախարարը պատասխանել է` ժամանակ է պետք, որպեսզի կարողանան գնահատել իրավիճակը: «Դա նույնիսկ մեր տնտեսվարողների համար որոշակի առումով ձեռնտու է: Այսինքն՝ հարցն այստեղ երկկողմանի է: Ինչ վերաբերում է Հայաստան տարանցիկ ապրանքներին, այդպիսի սահմանափակում չկա»,-նշել է նախարարը, գրում է Tert.am-ը: Ինչ վերաբերում է ռուսական կողմի հայտարարությանը, թե ռուսական շուկան բաց կլինի թուրքական գյուղմթերքի համար, մինչդեռ հայկական կողմը հույս ուներ, որ իր գյուղմթերքն է լինելու ռուսական շուկայում, նախարարը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ բավական աշխատանք է տարվում, վարչապետը հատուկ խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել գյուղնախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը` բոլոր հնարավոր միջոցներով աջակցել տնտեսվարող սուբյեկտներին, որ իրենք կարողանան ՌԴ շուկայում ընդլայնել ապրանքացանկը և արդեն արտահանվող ապրանքների ծավալները: Ռուսաստանն ու Թուրքիան թուրքական ապրանքների ներմուծումն ընդլայնելու մասին արձանագրություն են ստորագրել: «Մենք արձանագրություն ենք ստորագրել: Թուրքիան կներկայացնի մեզ ձեռնարկությունների ցուցակը, նրանց արտադրանքի մասին ամբողջական տեղեկատվությամբ: Խոսքը տասնյակ ընկերությունների մասին է, որոնք որպես ներկրողներ մուտք կունենա ՌԴ շուկա: Թուրքական կողմը հիանալի հասկանում է իր հնարավորությունները մեր շուկայում, հատկապես նրան գրավում է լոգիստիկան Ռուսաստանի հարավ դուրա գալու առումով»,-ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է Անկարայում «Ռոսսելխոզնադզորի» պատվիրակության կազմում բարձրաստիճան աղբյուրը: Ռուսական կողմը պարտադիր պայման է ներկայացրել ապրանքների մանրակրկիտ ու պարտադիր մշտադիտարկման, անհրաժեշտ անալիզների ու տեսչական այցերի մասին: «Երբ այդ ամենը կարվի և արդյունքները կուսումնասիրվեն, ընկերությունները կընդգրկվեն Ռուսաստանի տարածքում և Մաքսային միության այլ երկրների տարածք ապրանք արտահանելու թույլտվություն ունեցող ընկերությունների պաշտոնական ցուցակում: Խոսքն այնպիսի ապրանքների մասին, որոնք նախկինում չեն ներմուծվել Ռուսաստան Թուրքիայից: Դա կաթնամթերք է, մեղր ու մեղվաբուծական այլ ապրանքներ, ինչպես նաև ոչ սննդային նշանակության նշանակության աօպրանքներ՝ կաշի, բուրդ»,-ասել է աղբյուրը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |