Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եզրափակչում Հայաստանի հավաքականը հաղթել է, բայց մեդալներ չի նվաճել14 օգոստոսի 2014 - 22:33 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ին Նորվեգիայի Տրոմսե քաղաքում անցկացվում էր շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եզրափակիչ 11-րդ տուրը, որում Հայաստանի հավաքականը թեև հաղթել է, մրցաշարն ավարտել է առանց մեդալների: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Չեխիայի հավաքականին: Հաղթանակ են տարել Գաբրիել Սարգսյանն ու Լևոն Արոնյանը, իսկ Վլադիմիր Հակոբյանն ու Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի են խաղացել: Վերջնարդյունքում՝ 3-1: Հայաստանի հավաքականը վաստակել է 16 միավոր: Չեմպիոնի կոչումը նվաճել է Չինաստանի հավաքականը` վաստակելով 19 միավոր, գրում է Tert.am-ը: Հայաստան – Չեխիա՝ 3-1 Արոնյան (2805) – Նավարա (2716) Լազնիչկա (2676) – Սարգսյան (2686) Մովսեսյան (2672) – Գրաչեկ (2634) Բաբուլա (2549) – Հակոբյան (2655) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն արդեն 3 անգամ նվաճել է օլիմպիական չեմպիոնի կոչումը. 2006 թվականին Թուրինում, 2008-ին Դրեզդենում և 2012-ին Ստամբուլում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |