Կառավարությունը հաստատել է Ինտերնետ կառավարման սկզբունքների մասին որոշումը14 օգոստոսի 2014 - 23:12 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է «Ինտերնետ կառավարման սկզբունքները հաստատելու մասին» արձանագրային որոշումը: Հիմնական նպատակն է` աջակցել ներկայացված նախագծում առաջարկվող սկզբունքերի իրագործմանը: Դրանք են` 1) Հասանելիության հնարավորության ապահովում, 2) Դոմենային անվանումների լայն տարածում, 3) Դոմենային անվանումների համակարգի անվտանգության ընդլայնում (DNSSEC) արձանագրության տարածման սատարումով 4) ԱյՓի 6-րդ վարկածի(IPv6) տարածման սատարում, 5) Ինտերնետում մարդու իրավունքների պաշպանության սատարում, 6) Ցանցերում օգտվողների նույնականացում՝ ապահովելով անհատական տվյալների պաշտպանվածությունը, 7) Նորամուծություններին աջակցում, 8) Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության աջակցում, 9) Ինտերնետի տրաֆիկի տեղական փոխանակման կենտրոնների ստեղծման աջակցում, 10) Ինտերնետի կարգավորման առավել ընդհանուր մոտեցումներ, 11) Ինտերնետ համարակալման և հասցեագրման համակարգի զարգացում, 12) Տեղեկատվական հոսքերի երթուղման արդյունավետ լուծումների առաջարկում, 13) Հայկական ինտերնետ միջավայրի անվտանգության ապահովման աջակցում, 14) Բաց ստանդարտների ընդունման աջակցում, 15) Երեխաների առցանց պաշտպանության աջակցում, 16) Ցանցի չեզոքության սկզբունքի կիրառման աջակցում, 17) Բաց և ազատ տարածվող բովանդակության զարգացմանն աջակցում: Հայաստանյան Ինտերնետ հատվածը, լինելով համաշխարհային Ինտերնետի մաս, կարող է զարգանալ Համաշխարային Ինտերնետի Կառավարման Համաժողովում առաջարկվող սկզբունքների հետ համահունչ: ՀՀ–ն Միջազգային Ինտերնետ Կառավարման Համաժողովում այսօր պատշաճ կերպով ներկայացված չէ ՀՀ-ում նմանատեսակ կառույցի բացակայության հետևանքով: ՀՀ Ինտերնետ Կառավարման Համաժողով միջգերատեսչական խումբ միջոցով հնարավոր կլինի մշակել Ինտերնետի զարգացման հետ զուգահեռ առաջացող նոր առաջարակություններ և աջակցել այդ առաջարկությունների կյանքի կոչելը՝ համագործակցելով Միջազգային Ինտերնետ Համաժողովի հետ, Ինտերնետի հետ առնչվող այլ միջազգային, միջպետական, տարածաշրջանային և ազգային կազմակերպությունների հետ: Առաջարկվող սկզբունքները ընդգրկում են Ինտերնետի զարգացման հետ կապված արդիական խնդիրներ, որոնց վերաբերյալ մանրամասն առաջարկություններ հնարավոր կլինի մշակել ՀՀ Ինտերնետ Կառավարման Համաժողով միջգերատեսչական խմբի աշխատանքի ընթացքում՝ ներգրավելով պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունները: ՏԿ նախարարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացնել ինտերնետ կառավարման ոլորտում քաղաքականության մշակման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող ՀՀ Ինտերնետ Կառավարման Համաժողով միջգերատեսչական խմբի կազմը` դրանում իրենց համաձայնությամբ ներգրավելով հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին: Համաշխարհային սարդոստայնի՝ Ինտերնետի կառավարման, կարգավորման խնդիրների լուծման համար Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային գագաթնաժողովում (ՏՏՀԳ) ստեղծվել է Ինտերնետի կառավարման համաժողովը (ԻԿՀ), որի գործունեության հիմք է հանդիսացել 2005 թվականի դեկտեմբերի 18-ին Թունիսում ընդունված Տեղեկատվական հասարակության ձևավորման ծրագիրը և գործողությունների պլանը։ Ծրագիրը ընդունվել է 172 երկրների պաշտոնական ներկայացուցիչների, 46 երկրների ղեկավարների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության nախագահի կողմից։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |