Խաղաղությունն աշխարհում գնալով պակասում է. Ըստ վարկանիշի միայն 11 երկիր ներքաշված չէ հակամարտության մեջ15 օգոստոսի 2014 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ճգնաժամը Գազայում, իսլամիստական գրոհայինների գործողություններն Իրաքում ու Սիրիայում, միջազգային դիմակայությունն Ուկրաինայում ստիպում են մտածել, որ գրեթե ամբողջ աշխարհը պատերազմական իրավիճակում է, գրում է բրիտանական The Independent-ը: Սակայն, փորձագետները կարծում են, որ իրականում մշտապես աշխարհում զինված հակամարտություններ են տեղի ունենում, և իրավիճակը գնալով միայն վատթարանալու է: Որքան էլ մռայլ դա չհնչի, 162 երկրից, որոնք հաշվառված են Ավստրալիայի Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի (The Institute for Economics and Peace) Խաղաղասիրության գլոբալ վարկանիշում վերջին հետազոտության ժամանակ, միայն 11-ն են, որ նեքաշված չեն որևէ հակամարտության մեջ իրենց տարածքում, կամ մեկ այլ պետության տարածքում: Այդ երկրներն են՝ Շվեյցարիան, Ճապոնիան, Քաթարը, Ուրուգվայը, Մավրիկին, Չիլին, Բոտսվանան, Կոստա Ռիկան, Վիետնամը, Պանաման ու Բրազիլիան: Ավելին, աշխարհն ընդհանուր առմամբ աստիճանաբար նվազ խաղաղ է դարձել 2007-ից ի վեր՝ հակամարտությունների միտումն աճում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ: Առավել մեծ զինված հակամարտությունների մեջ ներքաշված երկրների ցանկում է 10 պետություն՝ Հարավային Սուդան, Իրաք, Սոմալի, Սուդանի Հանրապետություն, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Պակիստան, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն, Նիգերիա, Ռուսաստան: Հետազոտողները նշում են նաև, որ այդ երկրներում մեծ քանակությամբ ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում, և մեծ է հանցավորության մակարդակը: Խաղաղասիրության գլոբալ ինդեքսը կազմվում է 2007 թվականից: Գաղափարի հեղինակն է ավստրալացի ձեռնարկատեր Սթիվ Քիլելեան, այն արժանացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի և Դալայ լամայի հավանությանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |