Ֆրանսիայի Airbus գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Հզոր պայթյուն է որոտացել Airbus ինքնաթիռաշինական գործարանում` Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում: Ըստ նախնական տեղեկությունների, տուժել է 5 մարդ: Ըստ տեղական իշխանությունների, տուժածներից երկուսը ծանր վիճակում են: Լրացուցիչ հանգամանքներ չեն հաղորդվում: Պատահարի վայր են ժամանել փրկարար ծառայությունները եւ հրշեջները: Միջադեպի պատճառները դեռեւս հայտնի չեն: Ըստ նախնական տվյալների, պայթյունը տեղի է ունեցել այն արտադրամասում, որտեղ գտնվում է հիդրավլիկ մամլիչը: Շենքին էական վնաս է հասցվել: Պայթյունից անմիջապես հետո փլվել է տանիքը: TF-ի հեռուստակայանի հաղորդմամբ, պատահարի վայր են մեկնել փրկարարները: Տեղի իշխանությունները քրեական գործ են հարուցել պայթյունի փաստով, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»: Նշենք, որ Թուլուզում է գտնվում Airbus-ի հիմնական գործարանը, որը խոշորագույն ինքնաթիռաշինական կոնցեռն է, որն արտադրում է ինչպես քաղաքացիական ինքնաթիռներ, այնպես էլ` ռազմական արտադրանք:



Հիշեցնենք, որ մայիսի լույս 3-ի գիշերը Ադլեր օդանավակայանի մոտ կործանվեց Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ընկերության Ա-320 Airbus-ը: Մեկ օր անց «Սաբենա» ընկերության գործարանում, որը վերանորոգում էր Airbus-ի ինքնաթիռները Բելգիայում, տեղի ունեցավ հրդեհ, որի ժամանակ այրվեցին երկու Airbus-320 ինքնաթիռներ, որոնք նույնպես պատկանում էին հայկական ավիաընկերություններին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---