Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն Անկարայում կքննարկի տարածաշրջանային նշանակության հարցեր

PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ հարաբերությունները կարեւոր տեղ են զբաղեցնում Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը, խոսելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի Թուրքիա կատարելիք այցի մասին: Նրա խոսքերով, այցի ընթացքում մայիսի 31-ին-հունիսի 1-ին Սերգեյ Լավրովը մտադիր է քննարկել թուրք-ռուսական համագործակցության հարցերի ողջ համալիրը, այդ թվում նաեւ նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի Մոսկվա կատարելիք այցի նախապատրաստումը:

«Սերգեյ Լավրովի այցը հնարավորություն կտա ճշտել տեսակետներն երկկողմ հարաբերությունների եւ միջազգային ու տարածաշրջանային այժմէական խնդիրների վերաբերյալ` Թուրքիայի նախագահի Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի շեմին: Ռուսական կողմը կարեւորում է դրա իրագործումը»,-նշել է ռուս դիվանագետը:



Այցի ընթացքում նախատեսվում է բանակցություններ անցկացնել երկու երկրների արտգործնախարարների մակարդակով, ինչպես նաեւ ՌԴ ԱԳՆ ղեկավարի հանդիպումը վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ թուրքական խորհրդարանի ղեկավարության հետ:



«Ռուս նախարարը կայցելի նաեւ Ստամբուլ, որտեղ կլինի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության կենտրոնակայանում, որի գործող նախագահի պարտականությունները Ռուսաստանը կստանձնի ընթացիկ տարվա մայիսից հոկտեմբեր: Կքննարկվեն նաեւ BlackSeaFore օպերատիվ ռազմածովային խմբավորման գործունեության հարցերը եւ «Սեւծովյան ներդաշնակություն» Թուրքիայի ՌԾՈՒ-ի գործողությանը Ռուսաստանի մասնակցության հարցը»,-ասել է Կամինինը:



Նա նաեւ հավելել է, որ այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային նշանակության հարցեր, մասնավորապե, իրաքյան եւ Մերձավոր Արեւելքի կարգավորման հեռանկարները, իրավիճակը Իրանի միջուկային ծրագրի շուրջ, իրավիճակը Անդրկովկասում եւ Կենտրոնական Ասիայում, Կիպրոսի խնդիրը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---