Ֆրենկ Փալոնե. ԱՄՆ-ն չպետք է զոհաբերի ճշմարտությունը Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն դեմ է հանդես եկել Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության պատճառով ետ կանչելու մասին որոշմանը, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, Ֆ. Փալոնեն մտահոգություն է հայտնել, թե այս որոշման մեջ իր դերն է խաղացել Թուրքիայի կառավարությունը: «Ես համոզված եմ, որ Անկարան մտահոգություն է հայտնել Ջ.Էվանսի արտահայտությունների վերաբերյալ: Փաստորեն անմիջապես այս հայտարարությունից հետո Ջ.Էվանսը, հավանաբար, վարչակազմի հրամանով, «ուղղումներ» կատարեց իր ելույթում: Մենք չպիտի թույլատրենք, որ երրորդ կողմը միջամտի ամերիկյան դիվանագիտությանը եւ չպիտի ձեռնպահ մնանք ճշմարտությունն ասելուց միայն նրա համար, որպեսզի Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավենք»,- ասել է կոնգրեսականը: Ֆրենկ Փալոնեն նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Հոգլանդը «Սպիտակ տան բառախաղերով չի զբաղվի` մասնակցելով Հայոց ցեղասպանության ժխտման` Թուրքիայի քաղաքականությանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---