29 մայիսի 2006 - 19:41 AMT
Թուրք պատգամավորը ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանի մասնակիցներին բուկլետներ է բաժանել, որտեղ ժխտվում է Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից պատգամավոր Ազիզ Ակգյուլը մայիսի Փարիզում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցող խորհրդարանականներին «Հայկական հարցը եւ իրողությունները» անվանումով բուկլետներ է բաժանել: Բուկլետը հրատարակված է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ թուրքերեն լեզուներով եւ պարունակում է հայկական հարցի մասին տեղեկություններ եւ Հայոց ցեղասպանությունը «հերքող փաստաթղթեր»: Ինչպես հաղորդում է «Անատոլիա» տեղեկատվական գործակալությունը, բուկլետում արտահայտվում է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական տեսակետը: Բուկլետում իբր հիմնավորվում է, թե ինչու հայերի տեղահանությունը չի կարելի ցեղասպանություն համարել, հաղորդում է «Երկիր» թերթը: