Չեխական ընկերությունն Արցախում անասնապահական խոշոր համալիր կկառուցի19 օգոստոսի 2014 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Չեխական Genoservice ընկերությունը նախատեսում է ԼՂՀ Թալիշ գյուղում մեծ անասնապահական կենտրոն հիմնել: Ընկերության ներկայացուցիչները հանդիպել են Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանի հետ և քննարկել նախագիծը, գրում է Asbarez-ը: Հիմնադրամից հայտնում են, որ խոսքը արտասահմանյան կապիտալի ներդրմամբ Արցախում ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած տոհմային անասնապահական խոշոր համալիրի շինարարության մասին է: Արտասահմանցի նախագծողներն այցելության ընթացքում մեր մասնագետների հետ միասին արդեն ընտրել են տեղանքը, որը կերային բազայի ստեղծման, ջրի և մի շարք բնակլիմայական գործոնների առկայության տեսանկյունից համապատասխանում է պահանջվող չափանիշներին: Դա հանրապետության հյուսիսային թևում գտնվող Թալիշի տարածքն է, որն այս տարի ընդգրկված է նաև ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության տարածաշրջանային զարգացման ծրագրերի մեջ: Ծրագրի առաջին փուլի համաձայն, համալիրը կկառուցվի 400 գլուխ «Հոլշտեյն» տեսակի տոհմային անասունների ժամանակակից պահվածքի համար: Հաջորդ փուլում նախատեսված է այն ընդլայնել` միաժամանակ նաև կառուցելով կաթի մշակման արտադրամաս: Տեղի է ունեցել նաև հանդիպում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ, որի ընթացքում վարչապետն իր գոհունակությունն է արտահայտել Արցախում նման գյուղատնտեսական ծրագրի մեկնարկման կապակցությամբ: Նա կոնկրետ ուղիներ է մատնանշել համագործակցության հետագա քայլերի համար, ինչը ողջունել են նաև արտասահմանյան գործընկերները: Genoservice ընկերության հետ գործակցությունը սկիզբ է առել դեռևս 2012 թվականից, երբ Աշոտ Բախշիյանը (այն ժամանակ լինելով գյուղնախարարի առաջին տեղակալ) այցելել է Չեխիա: Այդ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պարբերաբար տեղի են ունեցել փոխայցելություններ, որոնց արդյունքում գործակցությունն իրական ու գործնական բնույթ է ստացել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |