18 դեկտեմբերի 2002 - 17:58 AMT
ԱՌԱՋԻԿԱ 10 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՂՀ-Ն ԿԱՐՈՂ Է ԸՆԴՈՒՆԵԼ 70 ՀԱԶԱՐ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ
Լեռնային Ղարաբաղում փախստականների բնակեցման պետական ծրագրի հաջող իրագործման համար պահանջվում է հայկական սփյուռքի աջակցությունը: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են ԼՂՀ ներգաղթի եւ փախստականների գործերով վարչությունում, 10 տարվա համար նախատեսված փախստականների բնակեցման պետական ծրագրի համաձայն, Լեռնային Ղարաբաղն այդ ընթացքում կարող է ընդունել մինչեւ 70 հազար հայրենադարձ: Ներկայումս վարչությունում առկա է ավելի քան 1200 դիմում մշտական բնակեցման նպատակով Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողներից: Տվյալ պահին գրանցված է մոտ 24 հազար փախստական: