Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Արթուր Միրզոյանին կալանավորել են. Նա ընդունել է մեղքը20 օգոստոսի 2014 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը Ռուսաստանի մայրաքաղաքում Թուրքիայի դեսպանատան վրա կրակ բացած Արթուր Միրզոյանին մեկ ամսով կալանավորել է: Միրզոյանի նկատմամբ «խուլիգանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել: «Ինձ մեղավոր եմ ճանաչում, ուզում եմ մուծել 500 հազար ռուբլի տուգանքը, և հետաքննության անցկացման ժամանակ երկրից չեմ մեկնելու»,- դատարանում հայտարարել է Միրզոյանը: «Ձերբակալվածն ամուսնացած է, ունի երկու մանկահասակ երեխա, աշխատանքով ապահովված է և չի պատրաստվում փախչել: Հանցագործության կատարումից հետո չի դիմել փախուտի կամ չի փորձել թաքնվել, այլ պարզապես սպասել է ոստիկանությանը: Այս հանցագործությունը տղամարդուն թույլ է տալիս մնալ ազատության մեջ, այդ իսկ պատճառով խնդրում ենք դատարանին Միրզոյանին դրմական գրավի դիմաց ազատ արձակել: Հասարակության համար նա վտանգ չի ներկայացնում, ֆիզիկական անձանց դեմ ուղղված քայլեր չի ձեռնարկել, նա մտադրություն չի ունեցել ֆիզիկական անձանց վնասել»,- հայտարարել է փաստաբան Գեորգի Շատվորյանն ու նշել, որ Միրզոյանը « բացարձակ ադեկվատ մարդ է, հոգեբանանևրոլոգիական դիսպանսերներում հաշվառված չէ, և իր արարքի դրդապատճառների մասին դեռ չի պատմել»: Նաև փաստաբան Շատվորյանի խոսքով, Միրզոյանն ունի զենք կրելու թույլտվություն, հաղորդում է «Բլոկնոտ» կայքը: Օգոստոսի 18-ի առավոտյան Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակ են բացել: Ինչպես պարզվել է, կրակողը հայ ներգաղթյալ է` 43-ամյա Արթուր Միրզոյանը, իսկ թիրախում Թուրքիայի Հանրապետության զինանշանն է եղել, գրում է MK.ru-ն: «Դոբրի լես» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Միրզոյանի` որսորդական զենքից արձակված երկու կրակոցները դիպել են թիրախին, սակայն տղամարդուն չի հաջողվել թաքնվել: Կրակոցների ձայներին արձագանքել է կարևոր ադմինիստրատիվ շենքերը հսկող ոստիկանությունն ու տեսախցիկներով պարզել, թե որտեղ է նա ու ձերբակալել:Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա նկատմամբ «խուլիգանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Միրզոյանը չի մեկնաբանել արարքի դրդապատճառները: Սակայն ոստիկանների խոսքով` կան բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ պատճառը հայերի և թուրքերի դարավոր թշնամանքն է, որը հատկապես սրվել է վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության պատճառով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի |