Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան. Ծրագրում` պաշտոնական հանդիպումներ, այցեր Ծիծեռնակաբերդ ու Մատենադարան

Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան. Ծրագրում` պաշտոնական հանդիպումներ, այցեր Ծիծեռնակաբերդ ու Մատենադարան

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 21-22-ը Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Իրակլի Ղարիբաշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում:

Ղարիբաշվիլիի նախատեսվող այցի մասին օգոստոսի 18-ին Ծաղկաձորում «Բազի-2014» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիմանն ասել էր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նաև նշել էր, որ նախնական պայմանավորվածության համաձայն` սեպտեմբերի 8-ից 9-ը Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, իսկ ինքն Աբրահամյանը սեպտեմբերի 15-ին կմեկնի Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի իր գործընկերոջ հետ:

«Տնտեսական առումով սրանք մեզ համար շատ կարևոր երկրներ են: Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի հետ կապված բազմաթիվ ծրագրեր կան»,- ասել է Աբրահամյանը:

Photo: KVIRA
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---