Հայկական գյուղերն ու 1500-ամյա վանական համալիրը կանցնեն ջրի տակ. Թուրքիան Տիգրիսի վրա ջրամբար է կառուցում

Հայկական գյուղերն ու 1500-ամյա վանական համալիրը կանցնեն ջրի տակ. Թուրքիան Տիգրիսի վրա ջրամբար է կառուցում

PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները շարունակում են Ըլըսու անունը կրող ջրամբարի շինարարությունը Տիգրիս գետի վրա: Թուրքիայի Բաթմանի նահանգում գտնվող հին հայկական գյուղերը, պատմական բլուրներ ու գյուղերը ջրամբարի կառուցումից հետո ջրի տակ կմնան, գրում է Hye Tert-ը:

Ոչնչացման վտանգի տակ գտնվող բնակավայրերից որոշները հնավայրեր են, հին բնակավայրեր, որոնց թվում հայկական, եզդիական, ասորական գյուղեր կան, որոնք հիմա աղբավայրեր են հիշեցնում: Դրանք կանհետանան՝ ամբարտակի կառուցումից հետո:

Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան շրջանի Հասանքեյֆ բնակավայրում գտնվող 1500-ամյա հայկական եկեղեցին նույնպես կարող է մնալ Տիգրիս գետի վրա կառուցվող ջրամբարի ջրերի տակ. շինարարության վայրում է գտնվում Սուրբ Գևորգ վանական համալիրը:

Ըլըսուի ջրամբարի կառուցման ավարտից հետո պատմական Հասանքեյֆ քաղաքը, որը հազարավոր տարիներ բնակեցված է եղել հայերով, կանցնի ջրի տակ, գրում է Allturkey.am-ը: Ներկայում հիմնականում քրդաբնակ բնակավայրի բնակիչները ստիպված են լինելու լքել իրենց տները: Ոչնչացման ենթակա հայկական գյուղերից մեկը գտնվում է Գարզան գետից մոտ 200 մետր հեռավորության վրա, և այժմ օգտագործվում է որպես բամբակի դաշտ:

Մեկ այլ հայկական գյուղ է Դերդևինը: Այստեղ դեռ 40-45 տարի առաջ մարդիկ են բնակվել: Հին հայկական գյուղից այժմ ոչինչ չի մնացել: Գյուղն անվանումը ստացել է շրջանում գտնվող եկեղեցուց, որից այժմ ոչ մի հետք չի մնացել, գրում է Tert.am-ը: Հայերի լքելուց հետո գյուղը քոչվորներին է մնացել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---