Սուլեյմանիե մզկիթի տեսարանն աղավաղող բարձրահարկերը կքանդեն. Դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ21 օգոստոսի 2014 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Բարձրագույն վարչական դատարանը հաստատել է Ստամբուլի այցեքարտի`Սուլեյմանիե մզկիթի տեսարանը Բոսֆորի նեղուցի կողմից աղավաղող բարձրահարկերը քանդելու որոշումը, գրում է The Hurriyet Daily News-ը: Դատարանի որոշումը չի կարող բողոքարկվել, քանի որ այն Թուրքիայում նմանատիպ հարցերով զբաղվող բարձրագույն ատյանն է: Թուրք հասարակությունը երկնաքերների կառուցմանը դեմ էր հանդես եկել 2011-ին, թեև կառուցապատողներին հաջողվել է գրեթե ավարտին հասցնել շինարարությունն ու ավելին` անգամ վաճառել բնակարաններ նոր շենքերում: Քաղաքի այս հատվածում երկնաքերերի կառուցումը 2013-ի ապրիլին քննադատել էր նաև նորընտիր նախագահ Ռեձեփ Թայիփ Էրդողանը: Սուլեյմանիե մզկիթի նախատիպը Կոստանդնուպոլսի Սբ Սոֆիայի տաճարն է: Այն նախատեսված է ավելի քան 5000 հավատացյալների համար: 1550-1557 թվականներին կառոցված մզկիթը գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում: Մզկիթի 53 մ բարձրությամբ և 27 մ տրամագծով գմբեթը հենվում է 4 հսկայական մույթերի վրա: Կողային նավերը ծածկված են հնգական գմբեթներով, 4 անկյուններում բարձրանում են սլացիկ մինարեներ (աշտարակ): Մզկիթն օսմանյան ճարտարապետության գլուխգործոցն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |