Ֆրանսիան պահանջում է Հայաստանին վերադարձնել Կարեն Պետրոսյանի դին. Բաքվում պատասխանում են հիստերիայով

Ֆրանսիան պահանջում է Հայաստանին վերադարձնել Կարեն Պետրոսյանի դին. Բաքվում պատասխանում են հիստերիայով

PanARMENIAN.Net - Ֆրանսիան ցնցված է Ադրբեջանում Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան լուրից, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Ռոմեն Նադալը: Նրա խոսքով` ֆրանսիական կողմը ցավակցություն է հայտնել Կարեն Պետրոսյանի ընտանիքին, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին ապահովել Պետրոսյանի դիակի հանձնումը հայկական կողմին և մահվան հանգամաները պարզելու համար հետաքննություն անցկացնել:

Ֆրանսիական ԱԳՆ-ի այս հայտարարությանն անմիջապես արձագանքել են Բաքվում` մեղադրելով Փարիզը «վախկոտության ու Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հանդգնության մեջ»: Ինչպես գրում է Haqqin.az-ը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն «իրեն չվերաբերող գործերին խառնվելու վատ սովորություն ունի, և Ադրբեջանի ԱԳՆ-ն պետք է առավելագույնս խիստ պատասխանի ֆրանսիական արտգործնախարարության հայտարարությանը»:

«Ֆրանսիան ակնհայտ կողմնապահ, պրոհայկական դիրքորոշում է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այսպիսի պահվածք անգամ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանն իրեն թույլ չի տալիս: Իսկ սա էլ, իր հերթին, ոչ նպատակահարմար է դարձնում նրա ներկայությունը որպես միջնորդ-երկրի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում»,- ասվում է ադրբեջանական պարբերականի հիստերիկ մեկնաբանության մեջ:

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Քննություն է կատարվում՝ պարզելու ՀՀ խաղաղ բնակչի գերեվարվելու հանգամանքները, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում՝ նրա՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումների չենթարկվելու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերը։ Միջոցներ են ձեռնարկվում բռնարարքի հեղինակների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:

Ավելի ուշ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հայտարարել է, որհարուցված քրգործի շրջանակներում ձեռք բերված տվյալները հիմք են տալիս առաջ քաշել Ադրբեջանում գերության մեջ մահացած Չինարի գյուղի բնակիչԿարեն Պետրոսյանին հայկական տարածքից առևանգելու վարկածը:

«Կարենն այդ օրն ավանակով գնացել էր հանդամաս` վառելափայտի: Հանդամասը սահմանակից է Ադրբեջանին: Չինարիից դեպի ադրբեջանական գյուղ տանող ճանապարհն ականապատված է, և այն անվտանգ շրջանցելու ուղղին հայտնի է միայն ադրբեջանցի դիվերսանտներին: Ավանակը հայտնաբերվել է հայկական կողմում: Դրանից հետո Կարեն Պետրոսյանի հետքերը կորել են: Աշխատանքային վարկածի համաձայն, երիտասարդին նկատել են միայնակ, առևանգել ու տարել են ադրբեջանական տարածք: Քննության ընթացքում ձեռք բերած տվյալները խոսում են հենց այս վարկածի օգտին»,- ասել է Տռուզյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---