30 մայիսի 2006 - 16:26 AMT
Հունիսից վերաբացվելու է Երեւան-Թբիլիսի-Բաթում երկաթուղային հաղորդակցման գիծը
Սույն թվականի հունիսից կսկսի գործել Երեւան-Թբիլիսի-Բաթում էքսպրես երկաթգիծը: Ինչպես հայտնել են www.regnum.ru-ին «Հայկական երկաթգիծ» ՍՊԸ-ում, գնացքը բաղկացած է լինելու 12 վագոնից, իսկ երթուղինները լինելու են զույգ ամսաթվերին: Ընկերությունում դեռ դժվարացել են հայտնել, ինչ կարժենան տոմսերը: Նշենք, որ Երեւան-Թբիլիսի տոմսը կուպեի դեպքում արժի 6 հազար դրամ ($15): Նշենք նաեւ, որ պաշտոնական գերատեսչությունների կանխատեսումների համաձայն, Հայաստանի ու Աջարիայի միջեւ երկաթուղային գծի բացումը կավելացնի Աջարիայում հանգստեցող հայերի թվաքանակը, հայտնում է Regnum-ը: