Բնական գազի մատակարարումը Հայաստան վերականգնվել է23 օգոստոսի 2014 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը վերսկսել է դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր օգոստոսի 20-ին սողանքի արդյունքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: Այս մասին հայտարարել է Վրաստանի գազափոխադրող ընկերության ղեկավար Մամուկա Կոբախիձեն: Նրա խոսքով` գազատարը փորձնական աշխատանքի է դրվել նախորդ գիշեր, իսկ ամբողջ ծավալով աշխատանքը վերականգնվել է 10:00-ին, հաղորդում է Armenia Today-ը: Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ օգոստոսի 20-ին ժամը 23:45-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով, «Գազպրոմ» ԲԲԸ ձեռք բերեց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի Հանրապետության կառավարության 20 տոկոս բաժնեմասը: «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը, դառնալով «Գազպրոմ» ԲԲԸ 100 տոկոս դուստր ընկերություն,վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |