Հրանտ Մելքումյանը Լատվիայի օփեն մրցաշարի հաղթող է ճանաչվել25 օգոստոսի 2014 - 08:11 AMT PanARMENIAN.Net - Լատվիայում ավարտված օփեն մրցաշարում գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և բաժանելով 1-2 տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել մրցաշարի հաղթող: Մրցաշարում հանդես եկող Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Տիգրան Սիմոնյանը և Մարկ Բասենցյանը, վաստակել են համապատասխանաբար 5 և 4 միավոր, Chessfed.am-ին հղումով գրում է Armsport.am կայքը: Հայ շախմատիստ, 2008-ից՝ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը ծնվել է 1989-ի ապրիլի 30-ին, Երևանում: ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակում նա բավականին բարձր՝ 2655 միավորով100 ուժեղագույն շախմատիստների ցանկում է: 2014-ինմասնակցել է Սիդնեյի մրցաշարին, Կանբերայում անցկացված շախմատի միջազգային բաց մրցաշարում զբաղեցրել երրորդ տեղը: Ավստրիայի Գրաց քաղաքում շախմատի Casino Open 2014 միջազգային մրցաշարում հաղթող էճանաչվել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |