Ռաուլ Հաջիմբան հաղթել է Աբխազիայի նախագահական ընտրություններում. Նրա մրցակիցներն ընդունել են պարտությունը25 օգոստոսի 2014 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմության առաջնորդ Ռաուլ Հաջիմբան հայտարարել է ինքնահռչակ հանրապետության արտահերթ նախագահական ընտրություններում տարած իր հաղթանակի մասին: Նրա գլխավոր մրցակից Ասլան Բժանիի նախընտրական շտաբում հաստատել են այս արդյունքը: Ինչպես հայտարարել է Աբխազիայի ԿԸՀ ղեկավար Բատալ Տաբագուան, «օգոստոսի 24-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձայների առավելագույն քանակ է ապահովել Ռաուլ Հաջիմբան` 50.494 ձայն, ինչը կազմում է ընդհանուր ձայների 50,57%-ը»,- հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Աբխազիայի օրենսդրության համաձայն, ընտրությունների առաջին փուլում հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, ով հավաքել է ձայների 50%+ 1 ձայն: Այսպիսով Հաջիմբան դարձավ Վրաստանից առանձնացած պետության ղեկավար: Հաջիմբայի գլխավոր մրցակից` Աբխազիայի անվտանգության ծառայության ղեկավար Ասլան Բժանիյան հավաքել է ձայների 35,91%-ը:Մյուս երկու թեկնածուները` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միրաբ Քիշմարիյան և ՆԳՆ նախկին ղեկավար Լեոնիդ Դզապշբան հավաքել են ընտրողների ձայների համապատասխանաբար 6,4% և 3,4%-ը: Արտահերթ նախագահական ընտրություններին հետևել է 24 երկրից մոտ 100 միջազգային դիտորդ, այդ թվում` Ռուսաստանից, Իտալիայից, Բելգիայից, Լյուքսեմբուրգից, Մեծ Բրիտանիայից, Սան Մարինոյից, Ուկրաինայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Հնդկաստանից, Բրազիլիայից, Չեխիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Հայաստանից, Ճապոնիայից, Նաուրույից, Հարավային Օսեթիայից, Լեռնային Ղարաբաղից, ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունից»: Ընտրություններում քվորումը կազմել է 70%: Interfax-ի փոխանցմամբ, ԵՄ-ն ու Վրաստանը նախօրոք հայտարարել էին, որ չեն ճանաչում ընտրության արդյունքները: Աբխազիան Վրաստանից անկախության մասին հայտարարել է 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո: Անկախ Աբխազիան չի ճանաչվել աշխարհի պետությունների մեծ մասի կողմից: Անցած 6 տարում Աբխազիայի պետականությունն ընդունել են միայն Ռուսաստանը, Նիկարագուան և Վենեսուելան: Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություն նշանակվեց խորհրդարանի կողմից մայիսի վերջին հանրապետությունում ծագած քաղաքական ճգնաժամի արդյունքում, ինչի հետևանքով 2011-ին նախագահ ընտրված երկրի ՆԳՆ նախկին ղեկավար Ալքեսանդր Անկվաբը ստիպված էր հրաժարական տալ: Photo: Balcanicaucaso Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |