Կալիֆորնիայի Սենատն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը27 օգոստոսի 2014 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատը միաձայն քվեարկությամբ ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը: Դրանով ցեղասպանությունը վերապրածների ու ականատեսների բանավոր հիշատակությունները կներառվեն նահանգի հանրային դպրոցների մարդու իրավունքների մասին դասընթացի ուսումնական պլանում, գրում է Asbarez-ը: Օրինագծի հեղինակը Կալիֆորնիայի Ժողովի անդամներից Ադրին Նազարյանն է, համահեղինակներն են սենատորներ Մարկ Վիլանդը, Ժողովի անդամներ Կարո Աչաջյանը, Սթիվ Ֆոքսը, Մայք Գատտոն, Սքոթ Վիլկը ու Շերիլ Բրաունը: Դրանով նախատեսվում է նաև, որ ուսուցիչները համապատասխան ռեսուրսներով կապահովվեն Ցեղասպանության մասին դասավանդելու համար: Օրենքի նախագիծը Սենատի օրակարգում ներառվել էր 2014-ի ապրիլին, որից հետո ներկայացվել էր քննարկման և իրավական փորձաքննության: Այժմ օրինագիծն ուղարկվել է նահանգապետի հաստատման, որից հետո ուժի մեջ կմտնի: Տարեսկզբին՝ հունվարի վերջին, Կալիֆորնիայի Ժողովը նույնպես միաձայն ընդունել էր AB 659 օրինագիծը: Մինչև այդ այն ընդունվել էր նաև Կրթության ու հատկացումների պետական վեհաժողովում: «Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը շնորհակալ է Սենատից, ինչպես նաև սենատորներ Դի Լեոնից, Մարկ Ուայլանդից, Ադրին Նազարյանից ու Խաչո Աչաջյանից նախագծին աջակցելու համար»,- նշել է հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը: Օրինգածքի ընդունմամբ Կալիֆորնիան կդառնա ամերիկյան 12-րդ նահանգը, որտեղ Հայոց ցեղասպանության թեման ներառված է ուսումնական դասընթացների ծրագրում: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |