Մեդվեդևը Երևան չի գա. ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցման հարցը նախագահների հանդիպման օրակարգում է 1 սեպտեմբերի 2014 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան չի գա, ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Օգոստոսի 19-ին «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը կառավարության ղեկավարը հայտարարել էր, թե նախնական պայմանավորվածության համաձայն, իր ռուս գոևծընկերը սեպտեմբերի 8-9-ը կլինի Երևանում: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Աբրահամյանի` ՌԴ կատարած վերջին այցի ժամանակ: «Պայմանավորվածություն կար, որ վարչապետներն այցելեն Հայաստան, բայց հիմա հարցը տեղափոխվել է նախագահների դաշտ: Ինչպես գիտեք, Նազարբաևը հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին նախագահները հավաքվելու են Մինսկում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը, գրում է «Երկիր»-ը: Դիտարկմանը, թե Նազարբաեւը չի բացառել, որ Ղազախստանը կարող է դուրս գալ ԵՏՄ-ից, Հովիկ Աբրահամյանը չի ցանկացել անդրադառնալ: Օրերս Կառավարության վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Մեդվեդևի Հայաստան այցի մասին տեղեկություններին, նշել էր, որ այն նախատեսված էր Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի արտագնա նիստի շրջանակում, որը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է անցներ սեպտեմբերի սկզբին՝ ԵՏՄ անդամ երկրների վարչապետների մակարդակով: «Նիստի անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կախված է մասնակից բոլոր կողմերի համաձայնությունից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե կա նախնական պայմանավորվածություն ՌԴ վարչապետի՝ ՀՀ կատարվելիք այցի մասին, պետք է դիտարկել հենց այս համատեքստում»,- նշել էր Աբրահամյանը, գրում է Panorama.am-ը: Հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում հանդիպել էր ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Երկու վարչապետները քննարկել էին երկկողմ ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածքների բնագավառների համատեղ ծրագրերը: Վարչապետ Աբրահամյանը նշել էր, որ դրանք էապես կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին: Միաժամանակ, Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները գոհունակությամբ նշել էին երկկողմ առևտրաշրջանառության աճող ծավալի մակարդակի մասին և վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո: Կողմերը վստահություն էին հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում: Այնուհետև Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, դրա անվտանգության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերին, միջտարածաշրջանային համագործակցությանը, միգրացիոն, առողջապահական, հումանիտար և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Վերջին անգամ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան էր ժամանել 2010-ի օգոստոսին, երբ դեռ զբաղեցնում էր Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |